Հայ երաժշտությունն իր մեջ կսնուցանե ոգին իր իսկ ցեղին, որովհետև երաժշտությունը ամենեն մաքուր հայելին է ցեղին։
Կոմիտաս

Հիմանդրամի նկատմամբ խորը հիասթափություն կար, բայց փորձում ենք վերականգնել վստահությունը. «Հայաստան» հիմնադրամի տնօրեն

am
himandrami-nkatmamb-xore-hiastapoutyoun-kar--bayc-porcoum-enq-verakangnel-vstahoutyoune-hayastan-himnadrami-tnoren

Երբ ես ստանձնեցի «Հայաստան» համահայկական հիմնադրամի ղեկավարի պաշտոնը, հիմնադրամի նկատմամբ կար վստահության շատ մեծ խնդիր թե՛ Հայաստանում և թե՛ հատկապես դրսում։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանը:

«Հոկտեմբեր ամսվա ընթացքում ճամփորդել եմ Կանադայում և ԱՄՆ-ում, հանդիպել բազմաթիվ կազմակերպությունների և անհատների հետ: Հիմանդրամի նկատմամբ խորը հիասթափություն կար, ցավոք սրտի, բայց փորձել ենք մեր այստեղ թիմի և այնտեղի գործընկերների հետ այդ վստահությունը վերականգնել: Դրա արդյունքները դուք այսօր կտեսնեք, որովհետև այն թիվը, որ հրապարակվել էր հեռուստամարաթոնի ժամանակ, բավականին աճել է»,- ասաց նա:

Արշամյանը հիշեցրեց՝ հեռուստամարաթոնի ավարտին հայտարարվեց, թե 11 միլիոն 109 հազար 631 ԱՄՆ դոլար է հավաքագրվել, որն իր մեջ ներառում էր թե՛ Միացյալ Նահանգներում հավաքագրված գումարը, թե՛ Տորոնտոյում, թե՛ ընդհանրապես այդ օրվա դրամահավաքի մասին է խոսքը: «Այսօրվա թարմ տվյալներով՝ մենք առնվազն ունենք 14 միլիոն 115 հազար 940 դոլար, այսինքն հեռուստամարաթոնից հետո այս գումարը բավականին աճել է և ի տարբերություն նախորդ տարվա, երբ 12 միլիոն դոլարի խոստում է եղել, իրականում հիմնադրամ մուտք է եղել 7 միլիոն դոլար»,- ասաց նա:

Նա նաև հայտնեց, որ այդ գումարի ներառված չեն Արգենտինայում համաքագրված միջոցները, որովհետև այնտեղի գրասենյակը ՅՈւՆԻՍԵՖ-ի հետ համատեղ դրամահավաք է իրականացրել երկու օր առաջ։ «Այդ դրամահավաքի արդյունքում մոտավորապես 245 հազար դոլար է հավաքվել, բայց թե այդ գումարի որ մասն է հիմնադրամի խողովակներով գալու՝ դեռևս բանակցվում է: Սակայն միևմույն է՝ հավաքագրված այդ գումարը ընդհանուր գնալու է Գյումրի և Սպիտակ, քանի որ երկրաշարժի 30-րդ տարելիցին էր նվիրված, և հիմնականում այդ երկու շրջաններում են իրականացվելու ծրագրեր», – ասաց նա։

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ