Ոչ մի պաշտոն կամ կոչում չկա, որ հավասար լինի և կարելի լինի համեմատել մարդ կոչումի հետ:
Հովհաննես Թումանյան

Հին Հռոմի գունեղ տեսիլները` Հայաստանի ազգային պատկերասրահում

am
hin-hromi-gounex-tesilnere-hayastani-azgayin-patkerasrahoum

Հայաստանի ազգային պատկերասրահը և Հայաստանում Իտալիայի դեսպանատունը ներկայացնում են «Հին Հռոմի գունեղ տեսիլները․ խճանկարներ Կապիտոլյան թանգարաններից» խորագրով եզակի ցուցահանդեսը։

Աշխարհի ամենահին թանգարանի՝ Հռոմի Կապիտոլյան թանգարանների խճանկարների հոյակապ հավաքածուն ներառում է ինչպես առանձնատներից և այգիներից, այնպես էլ դամբարաններից գտնված եզակի օրինակներ։ Այս խճանկարները հարդարել են տարբեր պատմական անձանց, օրինակ Հուլիոս Կեսարի առանձնատունը և ներկայացնում են հռոմեական խճանկարչության հարստությունն ու վարպետությունը։ Ցուցադրությունը ներառում է տարատեսակ նյութերի կիրառությամբ ստեղծված խճանկարների պատկերագրական և զարդային հարուստ տեսականի։ 

Oգոստոսի 9-ին, ժամը 18:30-ին, Հայաստանի ազգային պատկերասրահում պաշտոնապես կբացվի «Հին Հռոմի գունեղ տեսիլները․ խճանկարներ Կապիտոլյան թանգարաններից» խորագրով ցուցահանդեսը:

Ցուցադրությունը հանրության համար կգործի օգոստոսի 10-ից սեպտեմբերի 29-ը:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ