Երբ մնացած բոլոր իրավունքները բռնադատված են, ապստամբության իրավունքը դառնում է անվիճելի:
Փեյն

«Հմայիչ տխուր հեքիաթ». Gazeta.ru-ն պատմում է Հայաստանի մասին

am ru
hmayic-txour-heqiat-gazetaru-n-patmoum-e-hayastani-masin

Ռուսերեն Gazeta.ru կայքը հոդված է հրապարակել Հայաստանի մասին, որը կրում է «Հմայիչ տխուր հեքիաթ» խորագիրը: Լրատվամիջոցի թղթակից Մարինա Յարդաևան հոդվածում  պատմում է, թե ինչու մեր հանրապետությունը «բաց չի թողնում ռուս զբոսաշրջիկներին»:

Հոդվածում նշվում է, որ չնայած տնտեսական ոչ ակտիվ զարգացմանը և ոչ քրիստոնեական շրջապատին, Հայաստանը պահպանել է եվրոպական երկրի ոգին:

«Անիրատեսական է թվում այն հանգամանքը, որ ակնհայտ տնտեսական աղքատության պայմաններում կյանքում ոչ մի անկում չկա, մարդիկ բարեսիրտ են և կենսասեր: Ֆանտաստիկ է, որ աշխարհագրական այդպիսի անհարմար դիրքի պայմաններում, երբ երկիրը շրջապատված է ասիական մահմեդական պետություններով, Հայաստանը կարողանում է ոգով եվրոպական երկիր մնալ, որտեղ գլխավոր հարստությունը պատմությունն ու մշակույթն է », - գրում է հեղինակը:

Ռուս լրագրողին ամենից շատ տպավորել է հայերի՝ իրենց պատմության հանդեպ ունեցած հատոկ վերաբերմունքը, ինչը, սակայն, չի վերածվում ագրեսիվ «հպարտ» և վեհացական պատմությունների: Լրագրողը պատմում է նաև այն մասին, որ հայերը կարող են իրենց բոլոր գործերը հետաձգել ու զբոսաշրջիկներին ուղեկցել այն վայրը, որը նրանք փնտրում են:

Հոդվածում խոսվում է նաև Հայաստանի մայրաքաղաք Երևանի մասին, որը հեղինակը համեմատում է Բաբելոնի հետ:  

Լրահոս

Նմանատիպ նորություններ