Իմ աղունն իջավ

Խտանա Կածի հեքիաթը, քեռի Ֆադե, թե ինչպես դու ելար նստեցիր աստծո չոքերի տակ ու քո թիակը մոռացար երկնքում, — առաջարկեց կարմրաթուշ մի աղջիկ՝ մասրենու փուշը ծնկներից հեռացնելով։

Կարդալ ավելին

Հնագիտության նկատմամբ հետաքրքրությունը մեծ է Հայաստանում. Քորնելի համալսարանի պրոֆեսոր (տեսանյութ)

hnagitoutyan-nkatmamb-hetaqrqroutyoune-mec-e-hayastanoum-qorneli-hamalsarani-profesor-tesanyout

Հայաստանում հնագիտական գործուենության ամենակարևոր առանձնահատկություններից մեկն այն է, որ մենք տեսնում ենք հնագիտության նկատմամբ հետաքրքրության բարձրացում և մյուս կողմից էլ՝ հասարակության հետատրքրություն այս մասնագիտության նկատմամբ: Այս մասին նշում է Քորնելի համալսարանի պրոֆեսոր Լորի Խաչադուրյանը՝ նկատելով, որ հնագիտութունն այնպիսի մանսագիտություն է, որը ոչ միայն լաբորատորիաներում և թանգարաններում է ծավալվում, այլ նաև բնության և մարդկանց մեջ, և այս իմաստով՝ այն ունի մեծ հնարավորություն մարդկանց ներառելու ծավալվող աշխատանքի մեջ:

«Հնագետները երբ այցելում են շրջաններ ու գյուղեր, բնականաբար տեղի մարդկային ռեսուրսն օգտագործվում է կատարվող աշխատանքներում: Բայց ամենակարևորը ոչ թե դա է, այլ թե ինչպես է հնարավոր կոնկրետ գյուղական համայնքում փոխել մոտեցումը շրջապատի հնությունների նկատմամբ: Խնդիրն այն է, թե ինչպե՞ս կարող ենք մենք ներառել հնագիտության հնարավորությունները երիտասարդներին դաստիարակելու համար»,- ասաց հնագետը:

Քորնելի համալսարանի պրոֆեսորը պատմեց, որ 2016-17 թվականներին «Արագած» հնագիտական նախագծում իրենք կազմակերպել էին համանուն ճամբար, որի նպատակն էր երիտասարդությանը և համայնքին ներառել տվյալ կրթական ծրագրի մեջ. «Այն ամենը, ինչ մենք իրականացնում ենք, բացի պեղումներից ներառում էր նաև հնագիտական հետազատություններ, մասնավորապես՝ մարդաբանություն, գեոֆիզիկական հետազատություններ և այլն, և այդ ամենում նրանք ներառվեցին ու մեզ հետ աշխատում էին»:

Մանրամասն՝ ՀԱՅ ՁԱՅՆ-ի տեսանյությում

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ