Բաղձանքս է ապագայի մարդերուն նվիրել այնպիսի հզոր երգ մը, որ հայրենիքը ինձի պես արարած մը ծնած ըլլալու գոնե չզղջա:
Դանիել Վարուժան

Հնարավոր է չեղարկվեն Ստամբուլի քաղաքապետի ընտրությունները. Էրդողան

am en
hnaravor-e-cexarkven-stambouli-qaxaqapeti-entroutyounnere-erdoxan

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Ստամբուլում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում արձանագրված խախտումների պատճառով ընտրությունների արդյունքները կարող են չեղարկվել: Այս մասին Թուրքիայի ղեկավարն ասել է ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում ՌԴ-ից վերադառնալիս: Այս մասին հայտնում է թուրքական «Sabah» թերթը:

«Եթե Ստամբուլում, որտեղ բնակվում է գրեթե 11 միլիոն ընտրողր, ձայների քանակի տարբերությունը կազմում է ընդամենը 30 հազար, բողոքների պատճառով էլ թիվը նվազել է մինչև 13 հազար, ապա մենք պետք է շարունակենք մեր պայքարը: Պետք է ցրել բոլոր կասկածները, այս իրավիճակը նույնիսկ կարող է հանգեցնել ընտրությունների չեղարկման», - ընդգծել է նա:

Էրդողանը հայտարարել է, որ անհրաժեշտ է հարգել Թուրքիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ցանկացած որոշում:

Նա նաև հայտարարել է, որ ընտրություններում ձայների վերահաշվումը ստանդարտ պրակտիկա է: Էրդողանը հիշեցրել է, որ ԱՄՆ մի շարք նահանգներում նախորդ Ֆլորիդայում նախագահական ընտրությունների ժամանակ վերահաշվարկ եղել է:

Հիշեցնենք, որ մարտի 31-ին Թուրքիայում տեղի ունեցան ՏԻՄ ընտրություններ, որոնց ընթացքում իշխող «Արդարություն և զարգացում կուսակցությունը» (ԱԶԿ) 2002-ից ի վեր առաջին անգամ կորցրեց Անկարայում և Ստամբուլում քաղաքապետի պաշտոնը:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ