Հնարավոր է դեմ քվեարկենք Հարկային օրենսգրքի փոփոխությունների նախագծին. «Իմ քայլի» պատգամավոր

am
hnaravor-e-dem-qvearkenq-harkayin-orensgrqi-popoxoutyounneri-naxagcin-im-qayli-patgamavor

«Երկու կարևոր դիրքորոշում կա այս հարցի վերաբերյալ՝ արտադրողները պնդում են, որ տնտեսական ռիսկերը և տնտեսության վրա ազդեցության վտանգները շատ են, ֆինանսների նախարարությունն այս քայլով ուզում է կոմպենսացնել հարկային եկամուտների հնարավոր թերակատարումները, որոնք այլ օրենքներով պայմանավորված կլինեն»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանը:

Վ.Կարապետյանը նշել է, որ էկոնոմիկայի նախարարությունն այդ գնահատականը չի տվել, և իրենք չեն կարող որոշում կայացնել ո՛չ ծխախոտի մասով, ո՛չ գազավորված ըմպելիքների. «Այս պահին թերի է նախագիծը»:

Վ.Կարապետյանը չի բացառել, որ հնարավոր է դեմ քվեարկեն Հարկային օրենսգրքի փոփոխությունների նախագծին. «Այո, մենք պետք է ամբողջական պատկեր ունենանք: Այս պահին չունենք ամբողջական պատկեր»:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ