Ոգեշնչումը մի հյուր է, որը չի ստիպում այցելել ծույլերին, նա հայտնվում է նրանց մոտ, ովքեր իրեն կանչում են:
Ավետիք Իսահակյան

Հոբելյանական համերգ Գյումրիում՝ նվիրված ԵՊՀ հիմնադրման 100-ամյակին

am en
hobelyanakan-hamerg-gyoumrioum-nvirvac-eph-himnadrman-100-amyakin

Գյումրիում ԵՊՀ հիմնադրման 100-ամյակի միջոցառումները եզրափակեց ԵՊՀ մշակույթի կենտրոնի հոբելյանական համերգը: Համերգը մեկնարկեց ԵՊՀ մշակույթի կենտրոնի երգչախմբի՝ ՀՀ և ԵՊՀ օրհներգերի կատարմամբ: Այնուհետև ներկայացվեց ԵՊՀ հիմնադրման պատմությունը, որից հետո հաղորդավարները ողջունեցին ներկաներին և շնորհավորեցին տոնական օրվա առթիվ: 

Ինչպես տեղեկանում ենք Երևանի պետական համալսարանի կայքից, ԵՊՀ մշակույթի կենտրոնի երգչախումբը կատարեց ԵՊՀ 100-ամյակին նվիրված երիտասարդական երգի մրցույթում երրորդ հորիզոնականին արժանացած Գայանե Թադևոսյանի հեղինակային ստեղծագործությունը: Դրան հաջորդեց «Հոյ նազան» կատարումը:

ԵՊՀ մշակույթի կենտրոնի մեներգչուհի Մարիցա Թիլիքյանը հանդիսատեսին ներկայացրեց «Կյանք ու կռիվ» կատարումը՝ այսկերպ հիշատակելով հայրենիքի համար կյանքը զոհած առաջամարտիկներին:

Հայրենադարձության, հայրենիքի վերաշինության կոչ հնչեցրին «Հայաստան ջան» երգով Մանան Ասիկյանը և «Արև» երգով Անի Քոչարյանը:

Հաղորդավարները հիշատակեցին ԵՊՀ-ում ուսանած անվանի հայերին, որից հետո երգչախումբը կատարեց Գյումրիի հող ու ջրից ծնունդ առած Շառլ Ազնավուրի ստեղծագործություններից:

ԵՊՀ մշակույթի կենտրոնի աղջիկների պարային համույթը բեմ բարձրացավ Սայաթ-Նովայի երաժշտության ուղեկցությամբ:

ԵՊՀ մշակույթի կենտրոնի մեներգչուհիները կատարեցին Լիլիթ Տեր-Վարդանյանի հեղինակային «Երազիդ ետևից» երգը:

Հովհաննես Թումանյանի «Հայրենիքիս հետ» բանաստեղծության հիման վրա գրված երգով ԵՊՀ մշակույթի կենտրոնի երգչախումբն ավարտեց համերգային ծրագիրը:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ