Հոչանց համայնքն ու իր խնդիրները

Պատմական Մեծ Հայքի Սյունիք աշխարհի Աղահեճ (13-րդ դարից սկսած՝ Քաշաթաղ) գավառի Արվական, Սոնասար, Մշենի, Հոչանց գյուղերի մասին հիշատակվում է Ստեփանոս Օրբելյանի «Սյունիքի պատմություն» գրքում: Գտնվում են Հոչանց գետի կիրճի աջակողմյան բարձրադիր ձորակներում՝ նույն ճանապարհի վրա: Օրբելյան պատմիչի օրոք, դրանից հետո մինչև 18-րդ դարակես եղել են շեն ու մարդաշատ հայաբնակ գյուղեր: Հայաթափվել են 18-րդ դարի կեսերից սկսած և բնակեցվել քրդերով, մուսուլման այլ ցեղերով: Մահմեդականները քիչ աղավաղմամբ փոխել են գյուղերի անունները:
Տարածքը հարուստ է պատմամշակութային հուշարձաններով՝ եկեղեցիներ, կամուրջներ, ջրաղացներ, խաչքարեր, տապանաքարեր, ամրոցներ, դամբարանադաշտեր և այլն:
1993 թվականի գարնանը վերջնական ազատագրվեցին նաև այս բնակավայրերը և վերահայացան մեկ տարի անց: 4 գյուղերում էլ բացվեցին դպրոցներ:
Նշեմ՝ այս բնակավայրերում գրեթե նույն են խնդիրները, որոնք բարձրացվեցին օրերս համայնքների ղեկավարներ և բնակիչների կողմից: Առաջնային համարվեց Բերձոր-Արվական ճանապարհի բարեկարգումը, մարդատար փոխադրամիջոցի տրամադրումը, Էլ. հոսանքի կարգավորումը, չնայած բոլոր գյուղերի տարածքներում՝ Հոչանց գետի վրա, կառուցվել և կառուցվում են փոքր հէկ-եր, բնակարանաշինությունը, շինանյութերի հատկացումը:
Բնակչության հիմնական զբաղմունքը մեղվաբուծությունն է, անասնապահությունը, այգեգործությունը, մշակում են նաև ոչ մեծ մակերեսով հողատարածքներ: Արվական գյուղը մտնում է Մշենիի գյուղական կամայնքի կազմ, գտնվում է շրջկենտրոն Բերձորից մոտ 40 կմ հյուսիս-արևմուտք, Մշենիից՝ 5-6կմ հյուսիս: Մշենիի գյուղական համայնքի ղեկավար Արթուր Հակոբյանը հաշվետվություն ներկայացրեց Մշենիի միջնակարգ դպրոցում: Բացի համայնքի բնակիչներից, ներկա էին շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Մարինե Պետոյանը և վերաբնակեցման բաժնի գլխավոր մասնագետ Կարեն Աբրահամյանը:
Մշենիի գյուղական համայնքն ունի ընդհանուր 38 ընտանիք, 132 բնակիչ: Հաշվետու տարում համայնքում վերաբնակվել է 2 ընտանիք՝ ընդհանուր 5 բնակիչ, ծնվել է 3 տղա երեխա: Մեկ ընտանիք՝ 6 բնակչով հեռացել է: 2 բնակավայրերում ընդհանուր կա 19 նախադպրոցական երեխա: Արվականի դպրոցում սովորում է 13 աշակերտ, աշխատում 8 ուսուցիչ, Մշենիի դպրոցն ունի 16 աշակերտ, 10 ուսուցիչ: 2 դպրոցներն ունեն հիմնանորոգման խնդիր: Առավել վատ վիճակում է Արվականի դպրոցի շենքը:
ԱՀ կառավարության կողմից համայնքին հատկացվել է ՈՒԱԶ մակնիշի մեքենա, որն սպասարկում է նաև Սոնասար և Հոչանց գյուղերի բնակչությանը:
Սոնասարը գտնվում է Մշենիից մոտ 5կմ հարավ: Ունի 18 ընտանիք, 116 բնակիչ: 2018-ին ծնվել է 3 երեխա, նախադպրոցական երեխաների թիվը՝ 10: Համայնքապետարանի շենքում են գործում ակումբը և բուժկետը. գյուղի միջնակարգ դպրոցը բացվել է 1996-ին, կոչվում է Արցախյան գոյամարտում նահատակված Սամսոն Կյուրեղյանի անունով: Ունի 8 ուսուցիչ, 4 համակարգ-դասարաններում սովորում են 17 աշակերտ: Համայնքի ղեկավար Անդրանիկ Կյուրեխյանը տեղեկացրեց՝ հաշվետու տարում գյուղում վերանորոգվել են բնակելի տներ՝ ԱՀ կառավարության կողմից հատկացված շինանյութերով և բնակիչների ծախսերով: Բարեկարգվել է խմելու և ոռոգման ջրատարների վիճակը:
Ցանկապատվել է դպրոցի տարածքը, մասնակի վերանորոգման աշխատանքներ են կատարվել և շարունակվում են՝ ՀՀ ոստիկանության հատկացրած 200 000 դրամով և Քաշաթաղի շրջվարչակազմի կողմից տրամադրված շինանյութով, նաև գյուղի բնակչության աջակցությամբ: Սոնասար համայնքի կազմում է նաև Մարգիս գյուղը, որը բնակեցված չէ. համայնքի ընդհանուր տարածքը կազմում է 1200հա:
Ավարտելով հաշվետվությունը՝ Ա. Կյուրեխյանն անդրադարձավ նաև համայնքի առավել կարևոր խնդիրներին, պատասխանեց ներկաների հարցերին: Բնակիչները հարցեր ուղղեցին նաև շրջվարչակազմի ներկայացուցիչներին: Չնայած անցած տարի կատարվել է աշխատանք խմելու ջրատարի վրա, այնուամենայնիվ, այժմ անհրաժեշտ է 1,5կմ 0, 5 դյույմանոց ռետինե խողովակ՝ ներքին ցանցը կարգավորելու համար: Դպրոցն ունի գույքի, հատկապես աշակերտական աթոռների պակաս:
Հոչանց գյուղը շրջկենտրոնից մոտ 20 կմ արևմուտք է՝ համանուն սարի ստորոտում: Ունի պատմական հարուստ անցյալ: Արցախյան գոյամարտի տարիներին նույնպես գյուղը հայտնի դարձավ մարտական գործողությունների առատությամբ: 2018-ին «Թուֆենկյան» հիմնադրամը հիմնանորոգեց գյուղի 17-րդ դարի Սուրբ Ստեփանոս եկեղեցին: Տարածքի բարեկարգման աշխատանքների ընթացքում հողի տակից բացվել են 10-ից ավելի տապանաքար ու խաչքար, հայոց շիրմաքարերի բեկորներ: Գյուղի հարևանությամբ գտնվող խոր կիրճերից մեկում կա ժայռափոր անապատ-եկեղեցի, որի մասին հիշատակվում է Առաքել Դավրիժեցու «Հայոց պատմություն» գրքում:
Հոչանցի մասին հիշատակված է նաև Զաքարյա Քանաքեռցի պատմիչի աշխատությունում: Գյուղն այժմ ունի մոտ 10 ընտանիք՝ 53 բնակչով: Համայնքի նորանշանակ ղեկավար Գայանե Ղազարյանը հաշվետվությունը ներկայացրեց գյուղի ազատագրման համար նահատակված մանկավարժ-բանաստեղծուհի Ալվարդ Վարդանյանի անվ. միջնակարգ դպրոցում, որտեղ սովորում են 13 աշակերտ: Տեղեկացրեց՝ գյուղում բազմազավակ ընտանիքի համար կառուցվում է բնակելի տուն. գյուղի տարածքից վարձակալական հիմունքով հողատարածք է տրվել «Կոնտինենտ» ՍՊԸ-ին՝ փոքր ՀԷԿ կառուցելու նպատակով: Հաջորդ այցը Բերձորի հարևանությամբ գտնվող Ներքին Սուսի գյուղական համայնք էր, որն ընկած է Հակարի գետի 2 ափերին: Համայնքի կազմում են նաև Վերին Սուս, Գիհուտ, Ուրմիա գյուղերը: Ներքին Սուսում կառուցվել է նոր համայնքապետարան, որտեղ և հաշվետվությունը ներկայացրեց համայնքի ղեկավար Արտուրիկ Փարսյանը:
Ներքին Սուսում բնակվում է 20 ընտանիք՝ 69 բնակչով, Գիհուտում՝ 10-ը՝ 24 բնակչով, Վերին Սուսում՝ 8-ը՝ 13 բնակչով: Հաշվետու տարում ծնվել է 4 երեխա: Համայնքում կա 16 նախադպրոցական երեխա: 1 բազմազավակ ընտանիքի ԱՀ կառավարության կողմից հատկացվել է բնակարան: Դպրոցը գործում է Ներքին Սուսում, կոչվում է Արցախյան գոյամարտի նահատակ Սերոբ Հանեյանի անունով. ունի 33 աշակերտ, 16 մանկավարժ: Այստեղ ևս բնակչության հիմնական զբաղմունքն անասնապահությունը, մեղվաբուծությունը և հողագործությունն է: Ներքին Սուսում գործում է շինարարական կազմակերպություն, որտեղ արտադրվում է ավազ, խճաքար, երկաթ-բետոնյա կառուցվածքներ, հենասյուներ և այլն: Բնակիչները բարձրացրեցին լուծում պահանջող մի շարք հարցեր, որոնցից կարևորվեցին ոռոգման ջրատարի մաքրումը, գյուղամիջյան ճանապարհների բարեկարգումը, դպրոցական շենքի հիմնանորոգումը, հողատարածքների հատկացումը և այլն: Բոլոր համայնքներում բարձրացված հարցերը, առաջարկները արձանագրվեցին շրջվարչակազմի ներկայացուցիչների կողմից: Շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Մ. Պետոյանը ներկայացրեց ԱՀ կառավարության կողմից բնակարանաշինությանը վերաբերող նոր ծրագրերը: Համայնքապետերի ներկայացրած հաշվետվությունները գնահատվեցին բավարար:
- Ադրբեջան-Եվրամիություն համաձայնությունը չի կայանում NEW 15 MINUTES AGO
- Արդարադատության նախարարն ընդունել է Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին
- Հայտնի են չարորակ հիվանդությունների վիրահատական բուժման ծրագիրն իրականացնող կազմակերպությունները
- Մայրենի լեզվի օր հռչակելը, կներեք, անհեթեթություն է, ծիծաղելի, մեզ համար ամեն օր մայրենի լեզվի օր է. Հենրիկ Հովհաննիսյան
- Ոստիկանները հետապնդել ու բռնել են գազաբալոններ գողացած տղամարդկանց
- Էրդողանի կոշտ ատելությունը և թավշյա սպառնալիքը
- Վարչապետն ընդունել է Վրաստանի պաշտպանության նախարարին
- Ինչպես ենք խոսում մեր մայերենի լեզվով՝ եթերից կամ Ազգային ժողովի ամբիոնից. գնահատում են քաղաքացիները. հարցում (տեսանյութ)
- Airbus-տարածաշրջանային ղեկավար պատվիրակություն այցով կամփոփվեն Հայաստանի ծրագրային առաջարկները
- Բոլթոնի պլանը տապալվո՞ւմ է
- Հարավային ուղղությամբ տեղակայված զորամասը բերվել է «Բարձր» մարտական պատրաստականության աստիճանի. ՊԲ
- Հայաստանի հետ սահմանամերձ շրջանում Թուրքիան լայնածավալ զորավարժություն է անցկացնում
- Ինքնասպանություն Նուբարաշենի բանտում
- Մի շարք վարչական տուգանքների և պետական տուրքի գծով տույժերի համար համաներում կկիրառվի
- Օդի ջերմաստիճանը փետրվարի 26-ին կբարձրանա 4-5 աստիճանով
- Ժամանակավորապես դադարեցվել է «Կանայք հանուն խաղաղության» արշավը
- Հավանության է արժանացել «ԵՄ-ն Հայաստանի համար. տարածքային զարգացում» ֆինանսավորման համաձայնագրի ստորագրման առաջարկությունը
- Համո Սահյանը գրողներից խանդում էր միայն Վահագն Դավթյանին. այսօր Վահագն Դավթյանի հիշատակի օրն է
- Արցախի ՊԲ-ն հերքում է. Ադրբեջանը ՀՀ ԶՈւ անօդաչու թռչող սարք չի խոցել
- Մաքսային տարածքներում տեղակայված աջ ղեկով մեքենանները ՀՀ տարածք կներմուծվել մինչև 2019 թ. մայիսի 1-ը
- Դատավորները կներառվեն սոցիալական փաթեթի շահառուների շրջանակում
- Նախատեսվում է ներդնել ընդերքօգտագործողների իրական սեփականատերերի բացահայտման մեխանիզմներ
- Գործարկվել է վահանագեղձի հանգույցների մասին հայալեզու մասնագիտական կայքը
- Իրանում ՀՀ դեսպան Թումանյանն այցելել է «Ազադի» աշտարակի արվեստի և մշակույթի համալիր
- Սպառնալիքներ միշտ կան` ուղղված թե՛ ինձ, թե՛ վարչապետ Փաշինյանին. ԱԱԾ տնօրեն