Հայրենիքից դուրս երջանկություն չկա, թող յուրաքանչյուր ոք արմատներ գցի հարազատ հողում:
Տուրգենև

Հոկտեմբերի 12-13-ն Ստեփանակերտում կանցկացվի ծանրամարտի Արցախի 2-րդ առաջնությունը

am
hoktemberi-12-13-n-stepanakertoum-kanckacvi-canramarti-arcaxi-2-rd-arajnoutyoune

Ծանրամարտի Արցախի ասոցիացիայի նախաձեռնությամբ հոկտեմբերի 12-13-ը Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում տեղի կունենա ծանրամարտի 2019 թվականի Արցախի բաց առաջնություն:

Այս  մասին  «Արցախպրես»-ի  թղթակցի  հետ  զրույցում  ասել է ծանրամարտի Արցախի ասոցիացիայի    նախագահ  Արթուր  Շիրինյանը:

Նրա  խոսքով՝  Արցախի ծանրամարտի ասոցիացիայի նպատակն է հանրապետությունում արագ տեմպերով զարգացնել այդ օլիմպիական մարզաձևը և ի հայտ բերել լավագույն ծանրորդներին։ 

«Առաջնությանն արցախցի   տղա մարզիկները  կմասնակցեն  14  քաշային կարգերում, իսկ  աղջիկները՝   9 քաշային կարգերում:   Մրցաշարին      Հայաստանից  մասնակցելու   է   117 մարզիկ, իսկ  Արցախից՝ 16-ը: Առաջնության հաղթողները  կարժանանան մեդալների, պատվոգրերի, դրամական պարգևների և հուշանվերների»,- մասնավորապես  ասել  է  Ա. Շիրինյանը:

Նա  տեղեկացրել  է նաև, որ  հոկտեմբերի 11-ին  առաջնության մասնակիցները  ճանաչողական շրջայց  են  կատարելու   Արցախում:

Ըստ  մեր  զրուցակցի՝ առաջնության պատվավոր հյուրերի թվում կլինեն աշխարհահռչակ ծանրորդներ Սիմոն Մարտիրոսյանը, Նազիկ Ավդալյանը, Գոռ Մինասյանը, Տիգրան Մարտիրոսյանն ու Ռուբեն  Ալեքսանյանը:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ