Հոկտեմբերի 12-ը Ծխախոտի դեմ պայքարի ազգային օրն է

am es
hoktemberi-12-e-cxaxoti-dem-payqari-azgayin-orn-e

Ծխախոտի դեմ պայքարի ազգային օրվան ընդառաջ առողջապահության նախարարությունում տեղի է ունեցել մամուլի ասուլիս: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ առողջապահության նախարարությունից, միջոցառման բանախոսներ   ՀՀ առողջապահության նախարարության հանրային առողջության բաժնի գլխավոր կազմակերպիչ Մարիամ Մնացականյանը, ՀՀ ԱՆ առողջապահության ազգային ինստիտուտի տնօրենի խորհրդական Դավիթ Պետրոսյանը, ՀՀ ԱՆ ԱԱԻ առողջության համակարգի գործունեության գնահատման բաժնի ղեկավար Արևիկ Թորոսյանը և «Եղիր տեղեկացված» ՀԿ նախագահ Արուսյակ Մկրտչյանը ներկայացրել են Ծխախոտի դեմ պայքարում կատարված քայլերը և անելիքները:

Նշենք, որ 2004 թվականին մեր երկիրը միացել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) «Ծխախոտի դեմ պայքարի մասին» շրջանակային կոնվենցիային, և 2008 թվականից Հայաստանը հոկտեմբերի 12-ը նշում է որպես Ծխախոտի դեմ պայքարի ազգային օր:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ