Հայրենիքից դուրս երջանկություն չկա, թող յուրաքանչյուր ոք արմատներ գցի հարազատ հողում:
Տուրգենև

Հոկտեմբերի 13-ին Ստեփանակերտում կկազմակերպվի Բերքի տոն

am
hoktemberi-13-in-stepanakertoum-kkazmakerpvi-berqi-ton

Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության նախաձեռնությամբ հոկտեմբերի 13-ին մայրաքաղաք Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կկազմակերպվի գյուղատնտեսական մթերքների ցուցահանդես-վաճառք՝ նվիրված գյուղատնտեսության աշխատողի մասնագիտական տոն օրվան:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ԱՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ  Կարեն Միրզոյանն ասել է, որ այդ օրը Վերածննդի հրապարակում կներկայացվեն հանրապետության բոլոր շրջանների, ինչպես նաև՝ առաջին անգամ Հայաստանի Հանրապետության մարզերի բերքն ու բարիքը, վերամշակողների լավագույն արտադրանքը:

«Այս տարի ստացել ենք Բերքի տոնի մասնակցության ավելի քան 500 հայտ:Վերածննդի հրապարակում կտեղադրվեն համապատասխան քանակով տաղավարներ, որտեղ մարդիկ կներկայացնեն իրենց գյուղատնտեսական արտադրանքը:Տոնին յուրաքանչյուր շրջան հանդես է գալու իր մշակութային ծրագրով:Միջոցառման մեկնարկը կտրվի առավոտյան ժամը 8:00-ին»,-մասնավորապես, ասել է նա:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ