Հոկտեմբերի 19-ին Արցախում տեղի կունենա նռան երրորդ փառատոնը

am es
hoktemberi-19-in-arcaxoum-texi-kounena-nran-errord-paratone

ԱՀ Մարտունու շրջվարչակազմի նախաձեռնությամբ հոկտեմբերի 19-ին շրջկենտրոնում կազմակերպվելու է նռան երրորդ փառատոնը:

Այս   մասին   «Արցախպրես»-ի  թղթակցի  հետ  զրույցում  ասել  է  Մարտունու   շրջվարչակազմի աշխատակազմի  մշակույթի  և երիտասարդության  հարցերի բաժնի  վարիչ  Անի  Խաչատրյանը:

 

Նրա  խոսքով՝    փառատոնին   կազմակերպվելու  է    ցուցահանդես-տոնավաճառ, որտեղ   իրենց  արտադրանքն են   վաճառքի հանելու  Մարտունու  և հանրապետության մյուս բոլոր շրջանների նռան մշակմամբ  զբաղվող այգեգործները: Փառատոնին   ներկայացվելու են  նաև   մշակութային    կենտրոնների   սաների  ձեռքի  աշխատանքները. սպասվում  են   հետաքրքիր  նորություններ:

Լրահոս

Նմանատիպ նորություններ