Երբ մնացած բոլոր իրավունքները բռնադատված են, ապստամբության իրավունքը դառնում է անվիճելի:
Փեյն

Հոկտեմբերի 7-13-ը ԱԻՆ-ում 445 դեպք է գրանցվել

am
hoktemberi-7-13-e-ain-oum-445-depq-e-grancvel

ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում հոկտեմբերի 7-13-ը գրանցվել է 445 դեպք, որից 276-ը՝ արտակարգ:

Նշված ժամանակահատվածում արձանագրվել է 130 կենցաղային կանչ, 184 հրդեհի ահազանգ, 73 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 3 և տուժել 112 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում՝ փրկվել 11 քաղաքացի:

Քաղաքացիներն արձանագրել են օձերի նկատման 11 դեպք, որից 9-ում փրկարարները օձեր են հայտնաբերել:

Շաբաթվա ընթացքում արձանագրվել է թունավորման 12 դեպք, տուժել է 16 քաղաքացի:

ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն և խստորեն պահպանել անվտանգության կանոնները:

Լրահոս

Նմանատիպ նորություններ