Հ․ Շիրազ - Հին մանկություն

Չգիտեինք՝ աշխարհն ի՞նչ էր, մարդն ի՞նչ էր,
Մենք՝ դարդի մեջ, չգիտեինք՝ դարդն ինչ էր...
Ա՜խ, դեռ մանուկ մենք ծերացած, գլխիկոր
Շրջում էինք՝ անգիտությա՜մբ բախտավոր...

Կարդալ Ամբողջը

Հոլանդուհին բնագրից հայերեն է թարմանել Աննը Ֆրանկի «Հետնատունը»

holandouhin-bnagric-hayeren-e-tarmanel-anne-franki-hetnatoune

Աննը Ֆրանկի հանրահայտ օրագիրն առաջին անգամ թարգմանվել է բնագրից` հոլանդերենից՝ պահպանելով առաջին հրատարակության վերնագիրը` «Հետնատունը»: Գրքի թարգմանիչը Աննա Մարիա Մատտաարը հոլանդուհի է, ով ինքնուրույն հայերեն է սովորել և ազատ խոսում է մեր լեզվով: 

Խորհրդանշական է, որ շնորհանդեսը տեղի է ունենում Աննըի ծննդյան օրը. հունիսի 12-ին նա կդառնար 90 տարեկան: 

Գիրքը հրատարակել է «Վերնատուն» հրատարակչությունը` Գրականության հոլանդական հիմնադրամի աջակցությամբ: Գրքի թարգմանիչն է Աննա Մարիա Մատտաարը, խմբագիրը` Արմեն Սարգսյանը: Կազմը ձևավորել է Լիլիթ Ալթունյանը:

Նացիստական բռնազավթման ժամանակ Ֆրանկների ընտանիքը 2 տարի թաքնվել է. հենց այդ ժամանակ էլ աղջնակը գրեց իր օրագիրը։ Աննան օրագիրը սկսել է գրել 1942 թվականի հունիսի 12-ից, իսկ նրա վերջին գրառումը կատարվել է 1944 թվականի օգոստոսի 1-ին։ Ընտանիքը ձերբակալվել է 1944 թվականին, իսկ Աննա Ֆրանկը մահացել է 1945 թվականի փետրվարին տիֆից Բերգեն-Բելզենի համակենտրոնացման ճամբարում, 16, տարեկան հասակում:

 Օրագիրը կարգավորել է Միփ Գիսը, այնուհետև այն փոխանցել է Աննայի հորը՝ Օտտո Ֆրանկին, ով ընտանիքից միակ փրկվածն էր։ Օրագիրը թարգմանվել է ավելի քան 60 լեզուներով։

 

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ