Հայրենիք ստեղծելը հերոսություն է, հայրենիք շենացնելը` առաքինություն:
Վազգեն Ա Կաթողիկոս

Հոլիվուդում Սայաթ-Նովայի մասին պատմող ֆիլմ կնկարահանվի

am en es
holivoudoum-sayat-novayi-masin-patmox-film-knkarahanvi

Հոլիվուդում Սայաթ-Նովայի մասին պատմող նոր ֆիլմ կնկարահանվի: Գաղափարը կյանքի կոչելու շուրջ աշխատանքներ է տանում դերասան Հովհաննես Բաբախանյանը:

Այս մասին նա խոսել է Լոս Անջելեսի Amga.tv հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Բաբախանյանը նշել է, որ ֆիլմի թրեյլերն արդեն նկարահանվել է եւ ներկայումս ֆիլմի ամբողջական տարբերակի նկարահանման համար հովանավոր է փնտրվում: Ի տարբերություն նախորդ էկրանավորումների, այս ֆիլմում հանդիսատեսը հնարավորություն կունենա տեսնել աշուղի ընտանիքի, կնոջ եւ չորս երեխաների մասին պատմող պատմությունները:

Սցենարի հիմքում ընկած է Սայաթ-Նովայի ամենահայտնի ժամանակակից հետազոտող Ասլան Ասլանյանի աշխատանքը: Աշուղի դերակատարը կլինի Բաբախանյանը: Սայաթ-Նովան կներկայացվի որպես առաջացած տարիքի մարդ, ում կյանքը կպատկերվի վերջինիս սեփական հիշողությունների արդյունքում:

Հիշեցնենք, որ Սայաթ-Նովայի մասին պատմող առաջին ֆիլմը նկարահանվել է 1960 թվականին: Կիմ Արզումանյանի սեւ ու սպիտակ ֆիլմը մեծ ազդեցություն ունեցավ ժամանակակիցների պատկերացումներում 18-րդ դարի հայության կյանքի նկարագրի տեսանկյունից:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ