Յուր ազգն ու հայրենիքը չսիրող անձը մարդկային կյանքի մեջ ապրելու իրավունք չունի:

Խրիմյան Հայրիկ

Հունահայոց Թեմի Թեմական Խորհրդի մամլո դիվանի հայտարարությունը

am
hounahayoc-temi-temakan-xorhrdi-mamlo-divani-haytararoutyoune

Օրերս, Էլեկտրոնային որոշ լրատվամիջոցներ սևեռվելով Հունահայոց թեմի առաջնորդական տեղապահ՝ Տ. Խորեն Վրդ. Առաքելյանի ֆեսբուքյան էջում տեղադրված նյութերին, հանգել էին անհեթհեթ հետևությունների և նույնքան անհեթհեթ ու զավեշտալի մեղադրանքներ ուղղել տեղապահի հասցեին: Զրպարտությունները կյանք չունեն, չեն կարող խաթարել թեմի բնականոն գործունեությունը և չեն կարող խախտել առաջնորդական տեղապահի նկատմամբ՝ եկեղեցավարչական մարմինների և հավատացյալների վստահությունը: Հերհյուրանքի արտադրումն ու դրա տարածումը բարիք չեն կարող ստեղծել: Աստվածպաշտությունը իրագործվում է հավատի գործերով:

Հունահայոց Թեմի Թեմական Խորհրդի մամլո դիվան

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ