Կարծում եմ՝ աստիճանաբար, մարդու բանականության ուժը կհզորանա: Այդ դեպքում կարևոր կդառնա, թե մարդկությունն ինչպես կվերաբերվի այլ քաղաքակրթությունների հետ, որոնք, անպայման գոյություն ունեն տիեզերքում:
Վիկտոր Համբարձումյան

Հունահռոմեական ոճի ըմբիշները մեկնել են Ղազախստան

am
hounahromeakan-oji-embisnere-meknel-en-xazaxstan

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը մեկնել է Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթան, որտեղ սեպտեմբերի 14-22-ը կայանալու է աշխարհի առաջնությունը։

 

Այս մասին տեղեկանում ենք ՀԱՕԿ-ից: Պայքարն օլիմպիական ուղեգրերի և մեդալների համար առաջինը կսկսեն հենց հունահռոմեական ոճի ըմբիշները։

 

Ղազախստանում Հայաստանը կներկայացնեն Նորայր Հախոյանը (55 կգ), Գևորգ Ղարիբյանը (60 կգ), Սլավիկ Գալստյանը (63 կգ), Կարեն Ասլանյանը (67 կգ), Մալխաս Ամոյանը (72 կգ), Կարապետ Չալյանը (77 կգ), Մաքսիմ Մանուկյանը (82 կգ), Արթուր Շահինյանը (87 կգ) և Արթուր Ալեքսանյանը (97 կգ)։

 

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ