Ով պատմություն ունի չի կարող ետ չնայել: Առողջ աչքով ես տեսնում եմ, իսկ կույր աչքով միշտ երազում։
Պարույր Սևակ

Հունաստանը գլխավորում Է «Եվրոպայի լավագույն կղզիների» վարկանշային աղյուսակը

am en ru
hounastane-glxavoroum-e-evropayi-lavagouyn-kxzineri-varkansayin-axyousake

Ըստ Travel+Leisure ամերիկյան ճամփորդական ամսագրի՝ Եվրոպայի լավագույն կղզիների վարկանշային աղյուսակը գլխավորում է Հունաստանը:  Ընթերցողները որպես 2019 թ. լավագույն եվրոպական կղզի են (Best Island of Europe in 2019.) ճանաչել Միլոսը:

Այս հրաբխային կղզին հայտնի է Միլոսյան Վեներայի արձանով, որը հայտնաբերվել է տեղացիներից մեկի կողմից 1820 թ.: Այժմ այն Լուվրի գլխավոր ցուցանմուշներից մեկն է:

Եվրոպայի լավագույն թոփ-15-ում Travel+Leisure ընթերցողները ներառել են ևս երեք հունական կղզի` Կրետեն (երկրորդ տեղ), Պարոսը (չորրորդ) և Սանտորինին (հինգերորդ):  

Ընդհանուր առմամբ, ամսագրի ընթերցողների կազմած վարկանշային աղյուսակում ներառվել են Միլոսը (Հունաստան), Կրետեն (Հունաստան), Ազորյան կղզիները (Պորտուգալիա), Պարոսը (Հունաստան), Սանտորինին (Հունաստան), Սիցիլիան (Իտալիա) և այլն:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ