Հայաստանը իր խորքում բաղկացած է իրենց հողին կրքոտ կերպով կապված գյուղացիներից: Հայերը չեն դադարել իրենց երկրում հաստատակամորեն բնակվելուց
Անտուան Մեյե

Հունիսի 1-ին իր դռները կբացի Լուսինե Զաքարյանի տուն-թանգարանը

am en es
hounisi-1-in-ir-drnere-kbaci-lousine-zaqaryani-toun-tangarane

Վաղը՝ հունիսի 1-ին, Լուսինե Զաքարյանի ծննդյան օրը, Եզնիկ Կողբացի 42 պաշտոնապես իր դռները կբացի Լուսինե Զաքարյանի տուն-թանգարանը:

Պալյան ընտանիքի նախաձեռնությամբ 2016 թ. սկսվեցին հայ անվանի արվեստագետներ Լուսինե Զաքարյանի և Խորեն Պալյանի տուն-թանգարանի ստեղծման աշխատանքները: Այն բնակարանը, որտեղ անվանի արվեստագետները ապրել են 1968-2007 թթ. տուն-թանգարանի վերածելու Խորեն Պալյանի ցանկությունը, իրագործեց նրա եղբորորդի դոկտոր Րաֆֆի Պալյանը, ում ֆինանսավորմամբ 2018թ. իրականացվեց վերանորոգման աշխատանքները: 2019թ-ին Վեհափառ Հայրապետ Տ.Տ.Գարեգին Բ կաթողիկոսի ֆինանսական աջակցությամբ սկսվեցին ցուցադրական աշխատանքները: 

 

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ