Ով պատմություն ունի չի կարող ետ չնայել: Առողջ աչքով ես տեսնում եմ, իսկ կույր աչքով միշտ երազում։
Պարույր Սևակ

Հունիսի 8-ը օվկիանոսների միջազգային օրն է

am
hounisi-8-e-ovkianosneri-mijazgayin-orn-e

Հունիսի 8-ը օվկիանոսների միջազգային օրն է (World Oceans Day):

Տոնը նշելու գաղափարն առաջարկվել է Ռիո դե Ժանեյրոյում 1992թ. անցկացված բարձր մակարդակով միջազգային կոնֆերանսի ժամանակ:

Գիտնականները, բնապահպանները, ձկնաբանները, բազմաթիվ ակվարիումների, կենդանաբանական այգիների աշխատակիցները հունիսի 8-ին կենտրոնացնում են իրենց գործունեությունը, նպաստելու օվկիանոսի անկրկնելի կենդանական և բուսական աշխարհի պահպանմանը օվկիանոսների համար ամենամեծ վտանգից՝ մարդկային գործունեությունից։

2008թ. ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը սահմանեց, որ 2009թ.-ից տոնը նշվելու է պաշտոնապես՝ հնարավորություն ընձեռելով մարդկությանը համատեղ ջանքերով պահպանել բնությունն ու հոգ տանել օվկիանոսների բուսական և կենդանական աշխարհի համար:

 

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ