Միայն աղեկ գրված գիրքերը չեն, որ կը մնան, այլ մանավանդ անոնք, որոնք ժողովրդի սրտին մոտիկ կը խոսին:
Երվանդ Օտյան

Հունվար-օգոստոս ամիսներին աճել են պետբյուջեի մուտքերը. ԱՀ ֆինանսների նախարարություն

am
hounvar-ogostos-amisnerin-ajel-en-petbyoujei-moutqere-ah-finansneri-naxararoutyoun

Ընթացիկ տարվա հունվար-օգոստոս ամիսների ընթացքում ԱՀ պետական բյուջե մուտքագրված հարկային եկամուտները և տուրքերը կազմել են 39 միլիարդ 173 միլիոն 200 հազար դրամ` պլանավորված 35 միլիարդ 850 միլիոն դրամ ցուցանիշը գերազանցելով 9.3 %-ով կամ 3 միլիարդ 323 միլիոն 200 հազար դրամով:

Այս մասին տեղեկանում ենք ԱՀ ֆինանսների նախարարությունից՝ նշելով, որ նախորդ տարվա նույն ցուցանիշը գերազանցել են 8.7 %-ով կամ 3 միլիարդ 151 միլիոն 500 հազար դրամով:

 

Աղբյուրի հաղորդմամբ՝ պետական բյուջե մուտքագրված հարկային եկամուտների և տուրքերի գումարից 31 միլիարդ 797 միլիոն 900 հազար դրամը կամ 81.2 տոկոսն ապահովվել է խոշոր հարկ վճարողների հաշվին:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ