Կարևոր է, որ դու պատրաստ լինես մեռնել հանուն քո հայրենիքի, բայց ավելի կարևոր է, որ դու պատրաստ լինես ապրել հանուն նրա:
Թեոդոր Ռուզվելտ

Հույս ունեմ՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում կլիցքաթափեն իրավիճակը. Արշավիր Ղարամյան

am
houys-ounem-incpes-hayastanoum--aynpes-el-arcaxoum-klicqatapen-iravijake-arsavir-xaramyan

 Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Արշավիր Ղարամյանը ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել, որում անդրադարձել է ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի գրասենյակի տարածած հայտարարությանը:

 Գրառումը ներկայացնում ենք ստորև.

«Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի գրասենյակը երեկ կեսգիշերին հայտարարություն էր տարածել՝ տեղեկացնելով իրենց համակիրների նկատմամբ տեղի ունեցած միջադեպի մասին, մեղադրանքներ հնչեցնելով «Ազատ Հայրենիք» կուսակցության ղեկավարի և նրա մի քանի համակիրների հասցեին:

«Ազատ Հայրենիք» կուսակցությունը՝ պաշտոնապես, իսկ Բաբայանի հայտարարության մեջ նշված մարդիկ՝ անհատական հարցազրույցներում ոչ միայն հերքել են իրենց մասնակցությունը միջադեպին, այլ ծանր մեղադրանքներ են հնչեցրել՝ այս անգամ Սամվել Բաբայանի հասցեին:

Անցանկալի համարելով ստեղծված իրավիճակը, հույս ունեմ, որ ինչպես Հայաստանում, այնպես էլ՝ Արցախում, իրավապահ մարմինները պատշաճ ձևով կարձագանքեն տեղի ունեցածի բոլոր դետալներին, ինչը հնարավորություն կտա ոչ միայն լիցքաթափել իրավիճակը, այլ հանրությանն անհրաժեշտ տեղեկատվություն փոխանցել տեղի ունեցածի և դրանց պատճառների մասին»:

 

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ