Հայրենիքից դուրս երջանկություն չկա, թող յուրաքանչյուր ոք արմատներ գցի հարազատ հողում:
Տուրգենև

Հովհաննես Համբարձումյանը նշում է ծննդյան 29-րդ ամյակը

hovhannes-hambarcoumyane-nsoum-e-cnndyan-29-rd-amyake

Հայաստանի ազգային հավաքականի և կիպրոսական «Էնոսիս Նեոն»-ի առաջատար պաշտպան Հովաննես Համբարձումյանն այսօր հոկտեմբերի 4-ին նշում է իր ծննդյան 29-րդ տարեդարձը։

Հայաստանի առաջնությունում հայ պաշտպանը «Փյունիկի» կազմում նվաճել է Հայաստանի չեմպիոնի տիտղոսը 2013-14 մրցաշրջանների ընթացքում։ Երեք անգամ Համբարձումյանը մասնակցել է Հայաստանի գավաթի եզրափակիչ հանդիպումներին (2008, 2009, 2010)։ Երկու անգամ էլ հասցրել է մասնակցել Հայաստանի սուպերգավաթի խաղարկության եզրափակիչ հանդիպումներին 2008, 2010 թվականների ընթացքում։

Այս պահի դրությամբ Հովհաննես Համբարձումյանը մեր պատպանության ամենահուսալի խաղացողներից մեկն է, ինչն ապացուցեց Իտալիայի և Բոսնիայի դեմ խաղերում։ Պաշպանվելուց բացի Համբարձումյանը հիանալի կերպով միանում է գրոհներին և կարողանում է գոլեր խփել, իսկ նման որակներով օժտված պաշտպանները մեր օրերում անգնահատելի են։

Haydzayn.am կայքը սրտանց շնորհավորում է մեր լավագույն պաշտպաներից մեկին՝  մաղթելով լավագույնը ինչպես մարզական, այնպես էլ անձնական կյանքում։

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ