Հայրենիք ստեղծելը հերոսություն է, հայրենիք շենացնելը` առաքինություն:
Վազգեն Ա Կաթողիկոս

Հովհաննես Թումանյանը և Ավետիք Իսահակյանը Անիում

am en es ru
hovhannes-toumanyane-e-avetiq-isahakyane-anioum

Ավետիք Իսահակյանի հուշերից

1901 թվի սեպտեմբերին Օհաննեսը Ալեքսանդրապոլ եկավ Աբասթումանից, ուր նա բժշկվում էր:
...Ալեքսանդրապոլում իրար ողջագուրումից անմիջապես հետո, Օհաննեսն ասաց.
- Անի դեռ չեմ եղել, շատ եմ ուզում տեսնել, անպատճառ գլուխ բեր էդ բանը, շատ եմ խնդրում:

Մի երկու օր անց ճանապարհ ընկանք դեպի Անի:

Օհաննեսը հիացմունքով և ուշով դիտում էր
ամեն մի բեկոր՝ արվեստի կնիք կրող: Լուռ, մտասույզ, թափառում էր՝ անցյալի հետ ներքին խոսակցությամբ
տարված. կանգնում էր հրաշակերտ շենքերի առաջ, հայացքը լարած նայում էր սյուներին, կամարներին,
քանդակներին, ապա աչքերը գոցում և ականջները լարում, կարծես մի երաժշտություն էր լսում, ո՛չ սովորական, ո՛չ այս աշխարհից:

Երբ մեկնում էինք Անիից և պարիսպներից դուրս էինք արդեն, Օհաննեսը վերջին անգամ նայեց Անիին և ասաց.
- Ինչքա՜ն մարդ պիտի անբան-անասուն լինի, որ ձեռք բարձրացնի այս հրաշալիքների վրա:
- Մի՞թե այս գեղեցկությունը պիտի մեռնի առանց հետք թողնելու հայկական և ուրիշ ժողովուրդների արվեստի
վրա...


 

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ