Ով պատմություն ունի չի կարող ետ չնայել: Առողջ աչքով ես տեսնում եմ, իսկ կույր աչքով միշտ երազում։
Պարույր Սևակ

Հրանտ Մաթևոսյան կենտրոն-թանգարանի շենքը տեսա` փնթի ու թափթփված միջավայրում` տձև կրպակների, չորացած ծառերի, աղբի մեջ. Հասմիկ Պապյան

am
hrant-mateosyan-kentron-tangarani-senqe-tesa-pnti-ou-taptpvac-mijavayroumtce-krpakneri--coracac-careri--axbi-mej-hasmik-papyan

Օպերային երգչուհի, ՀՀ ժողովրդական արտիստ Հասմիկ Պապյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Նախօրեին, երկար ընդմիջումից հետո, Աբովյան հրապարակի մոտով անցնելիս` դարձյալ Հրանտ Մաթևոսյան անավարտ կենտրոն-թանգարանի շենքը տեսա` փնթի ու թափթփված միջավայրում` տձև կրպակների, ինչ որ դիսպետչերանոցի, չորացած ծառերի, աղբի մեջ. Աբովյանի, Տերյանի, Թամանյանի, Մաթևոսյանի բարձր ու արժանավոր անունների հետ բացառիկ դիսոնանս:

Դավիթ Մաթևոսյանից տեղեկացա, որ կենտրոնի կառուցումը արդեն մեկ տարի է կասեցված է և Հայաստանի նոր կառավարության պատկան կոմիտեներն ու նախարարությունները պետական բյուջեով, կառավարության պատվերով կառուցվող մոտ մեկ միլիոն դոլար արժեքի կառույցը փողոցում են թողել և հեռացել: Պաշտոնական կամ ոչ պաշտոնական բոլոր գրություններն ու հանդիպումները զրո արդյունք են ունեցել: Մինչև հիմա մի շնչով հարցը լուծելու փոխարեն, Հայաստանի վարչապետն ու կառավարությունը անգործության ու ինչ որ նամակագրության ու բացատրությունների դանդաղ գործընթացի մեջ են:

Չեմ հասկանում թե ինչ է կատարվում և ինչ տրամաբանությամբ, կամ տրամաբանության բացակայության ինչ սկզբունք է գործարկվել նոր Հայաստանում այս դեպքում: Մի կողմից փետրվարի 12-ը` գրողի ծննդյան օրը Մաթևոսյանից ցիտատով սկսող Փաշինյանը, մյուս կողմից կարծես թե շատ հանգիստ ու բնականոն է վերաբերվում կիսակառույց շենքի այս վիճակին, կառավարության ու ստորաբաժանումների անգործությանը:

Հարցս ուղղում եմ Հայաստանի վարչապետին, կրթության և մշակույթի նախարարին, Երևանի քաղաքապետին, քաղաքաշինության կոմիտեի ղեկավարին, և եթե կան էլի պատասխանատու մարմիններ ու անձինք` նրանց եմ հարց տալիս. սա չկամությո՞ւն է, թշնամա՞նք, անհասկացողությո՞ւն, մշակութային կամ քաղաքաշինական քաղաքականության մասին յուրօրինակ պատկերացու՞մ:

Ուզում եմ մոտ օրերս այցելել շենք և մանրամասն ծանոթանալ իրավիճակին: Նույնը անելու կոչ եմ անում ՀՀ վարչապետին և կառավարությանը»:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ