Երբ մնացած բոլոր իրավունքները բռնադատված են, ապստամբության իրավունքը դառնում է անվիճելի:
Փեյն

Հրապարակվեց Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի գործով որոշումը

am
hraparakvec-robert-qocaryann-enddem-nikol-pasinyani-gorcov-orosoume

Երեւան քաղաքի դատարանի դատավոր Լիլիթ Սարգսյանի որոշմամբ Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի գործի վարույթը կարճվել է՝ հայցվորի կողմից հայցից հրաժարվելու հիմքով։ Դատարանի որոշումը հրապարակել է այսօր՝ հունիսի 24–ին։ Դատարանը միաժամանակ որոշել է  հայցվորից հօգուտ պատասխանողի որպես դատական ծախսերի փոխհատուցում բռնագաձանձել 200 հազար դրամ։

Հիշեցնենք՝  ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը 2018 թվականի սեպտեմբերի 17-ին դիմել էր Երևան քաղաքի դատարան՝ հրապարակայնորեն արտահայտված զրպարտությունից պատիվը եւ արժանապատվությունը պաշտպանելու պահանջով: Հայցադիմում ներկայացնելու առիթը Ֆրանսիայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի ժամանակ Նիկոլ Փաշինյանի հրապարակային հայտարարությունն է՝  ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի եւ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի վերաբերյալ: Հայցվոր կողմը զրպարտություն է համարում Փաշինյանի զրույցի հետեւյալ հատվածը. «Կամ թեկուզ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու մեկնաբանությունը: Ասում է՝ անձեռնմխելի է: Ի՞նչ է նշանակում անձեռնմխելի: Այսինքն, կարելի է մարդկանց սպանությունը կազմակերպել ու ասել. «Ես անձեռնմխելի՞ եմ»: Այդ որտե՞ղ է այդպես գրած»:

Քոչարյանի ներկայացուցիչ Հայկ Ալումյանը հայտարարել էր, որ հայցվորը պատրաստ է հրաժարվել հայցից, եթե Նիկոլ Փաշինյանը հրապարակային հայտարարի, որ այդ արտահայտությունն ուղղված չի եղել Ռոբերտ Քոչարյանին։

Փաշինյանի ներկայացուցիչ Գևորգ Գյոզալյանն էլ Փաշինյանի անունից հայտարարել էր, որ վարչապետը նկատի չի ունեցել Քոչարյանին, ինչից հետո Ալումյանը հայցից հրաժարվել էր։

Լրահոս

Նմանատիպ նորություններ