Ով պատմություն ունի չի կարող ետ չնայել: Առողջ աչքով ես տեսնում եմ, իսկ կույր աչքով միշտ երազում։
Պարույր Սևակ

Հրաշալի կազմակերպված խաղեր են. Փոլ Քիշյան (տեսանյութ)

am
hrasali-kazmakerpvac-xaxer-en-pol-qisyan-tesanyout

Համահայկական ամառային 7- րդ խաղերի մի քանի մարզաձևի մրցումներ արդեն իսկ ավարտվել են, և հաղթողներին հանդիսավոր տրվել են մեդալներ ու պատվոգրեր: Ավարտվածների մեջ են նաև լողը, գոլֆը և բադմինտոնը, որը հաղթած մասնակիցներին մեդալներ հանձնեց համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի անդամ Փոլ Քիշյանը:

Նա համահայկական խաղերի ակունքներում եղած մեր հայրենակիցներից է՝ Կանադայից: Արդեն 20 տարի խաղերը նրա կյանքի անբաժանելի մասն են: Տարիների հեռվից վստհեցնում է, որ այդ հսկայական աշխատանքը միավորում է աշխարհի հայերին, նրանց վերադարձնում արմատներին:

Փոլ Քիշյանը մեջբերում է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանի խոսքը, այն է՝ խաղերը Հայաստանի Հանրապետություն- Արցախ- Սփյուռք եռամիասնության հզորացմանն ուղղված քայլ են՝ սպորտի միջոցով:

Ըստ նրա՝ Իշխան Զաքարյանի նպատակասլաց աշխատանքի շնորհիվ հնարավոր եղավ հրաշալի բացում կազմակերպել Արցախում. մի քանի տարի առաջ դա անհնարին էր թվում, սական հաջողվեց ոչ միայն խաղերի բացումը, այլև մի քանի սպորտաձև անցկացնել այնտեղ:

Մոլորակում սփռված հայերի սերունդներին հայրենի հողին կապելու լավագույն միջոց են Համահայկական խաղերը, համոզված է Փոլ Քիշյանը:

Խաղերի մասնակիցներն, իրենց հերթին, հիացմունքով են խոսում առաջին անգամ Արցախում տեղի ունեցած բացման, խաղերը բարձր մակարդակով անցկացնելու, ամբողջ ընթացքը շատ լավ կազմակերպելու մասին և պատրաստակամ են դարձյալ մասնակցել Համահայկական խաղերին:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ