Հովհաննես Թումանյան - Նրան

Ես ուզում եմ, որ ինձ նման
Էլ չըսիրեր մեկը քեզ,
Բայց ասեին միաբերան,
Թե դու, իրավ, հրեշտակ ես։

Կարդալ Ամբողջը

Հրաշք-աղջիկ, դո՛ւ, միշտ հաղթող ու միշտ հեզ, դու մի ցավոտ հիացումի երգ գիտես․ այսօր Վահան Տերյանի ծննդյան օրն է

hrasq-axjik--dou--mist-haxtox-ou-mist-hez--dou-mi-cavot-hiacoumi-erg-gites-aysor-vahan-teryani-cnndyan-orn-e

Այսօր Վահան Տերյանը դարձավ 134 տարեկան. նա հայ գրականության երկնակամարում փայլող այն աստղերից է, որոնց փայլը երբեք չի խամրում, Տերյանն անմահ է, քանզի հնչում է և կհնչի ժողովրդի շուրթերից նրա հրաշալի պոեզիան։

Վահան Տերյանի քնարերգության հիմքը սերն է. սեր առ հայրենիք, սեր առ մարդկություն և, ի վերջո, սեր առ այն «միակի» հանդեպ, ով կյանքում և երազներում անբաժան է եղել պոետի մտքից ու տեսիլներից։

Վահան Տերյանի պոեզիայում խտացված է հայրենասիրությունը, մարդասիրությունը: Տերյանը նաև տխրության երգիչ է, իզուր չէ, որ տարվա եղանակներից նա ամենից շատ սիրել է աշունը. կարծես իրենը լինեն տերևի ցավը, քամու դեմ` ծառի անզորությունը։

Տերյանը նաև կարոտի երգիչ է, ոչ միայն սիրած էակի հանդեպ ունեցած կարոտի, այլև հին հայրենիքի. այդ կարոտի վառ դրսևորումը` «Միթե վերջին պոետն եմ ես» բանաստեղծությունն է։ Բանաստեղծության մեջ Երկիր Նաիրին, կարծես, իր զրուցակից ընկերը լինի, այսպես է դիմում նա իր «զրուցակցին»` բանաստեղծության վերջին տան մեջ։

Ահով ահա կանչում եմ քեզ
Ցոլա, ցնորք Նաիրի՛, —
Մի՞թե վերջին պոետն եմ ես,
Վերջին երգիչն իմ երկրի

Վահան Տերյանը ամեն մի պատկերի մեջ գտնում էր իր երգը, ամեն մի պատկեր նոր բանաստեղծության առիթ էր տաղանդաշատ բանաստեղծի համար։ Նա անգամ սովորական կարուսելի պտույտը վերածեց մի հրաշք բանաստեղծության, որը հետագայում դարձավ երգ։ Ահա նրա «Կարուսել» բանաստեղծությունից մի հատված

Պտտվի՛ր, պտտվի՛ ր, կարուսել,

Ես քո երգը վաղուց եմ լսել

Կար հեռու մի երկիր թովչական,

Արև էր ոսկեղեն աշխարհում.

Շողացին, ժպտացինէլ չըկան,

Էլ չըկան պատրանքները սիրուն։

Ինչպես նշեցի, Վահան Տերյանը նաև աշնան անզուգական երգիչ է, չկա մի ընթերցող, որը չհուզվի նրա աշնան քնարերգության գոհարները կարդալով։ Այնպես դիպուկ է նա նկարագրում աշունը, որ կարծես նկարիչ լինի. ահա այսպես է նա վրձնում իր տողերով աշնան պատկերը համանուն բանաստեղծության մեջ

Աշուն

Նորից անձրև, մշուշ, ամպ,

Թախիծ անհուն, տխրանք հեզ,

Աշուն, քեզ ի՞նչ քնքշությամբ,

Ի՞նչ խոսքերով երգեմ քեզ

Քո մշուշը, քո ոսկի

Տերևները հողմավար,

Դյութանքը քո մեղմ խոսքի,

Արցունքները քո գոհար

Հարազատ են իմ հոգուն,

Վհատությունն իմ խոնարհ,

Եվ թփերը դողդոջուն,

Եվ խոտերը գետնահար

Եվ քո երգը թախծալի

Իմ սրտի երգն է, կարծես,

Աշուն, քաղցր ու բաղձալի,

Ի՞նչ խոսքերով երգեմ քեզ

Վահան Տերյանը մահացավ 1920 թվականի հունվարի 7-ին` տանելով իր հետ բազում չգրված անզուգական երգեր…

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ