Ով պատմություն ունի չի կարող ետ չնայել: Առողջ աչքով ես տեսնում եմ, իսկ կույր աչքով միշտ երազում։
Պարույր Սևակ

Հրդեհ Աշնակ գյուղում

am
hrdeh-asnak-gyouxoum

 

Հուլիսի 15-ին, ժամը 19:00-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արագածոտնի մարզի Աշնակ գյուղում այրվում է այգի:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 1-ին փողոցի 2-րդ փակուղու տներից մեկի մոտակայքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:19-ին, մարվել՝ 19:51-ին:

Այրվել են տան մոտակա արհեստանոցի տանիքը` մասամբ (մոտ 9 քմ), խոտածածկույթ (մոտ 50 քմ)  և ջերմահարվել՝ 3 պտղատու ծառ: Հրդեհի հետևանքով տուժածներ չկան:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ