Երբ մնացած բոլոր իրավունքները բռնադատված են, ապստամբության իրավունքը դառնում է անվիճելի:
Փեյն

Հրդեհ Դիլիջան քաղաքից դեպի թունել տանող հատվածում

am
hrdeh-dilijan-qaxaqic-depi-tounel-tanox-hatvacoum

Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 10:44-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան քաղաքից դեպի թունել տանող հատվածում ծուխ է նկատվում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:56-ին, մարվել՝ 16:50-ին:

Այրվել է մոտ 4 հա խոտածածկույթ և ջերմահարվել՝ 80 եղևնի:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են «Դիլիջանի Ազգային պարկ» ՊՈԱԿ-ի 10 աշխատակից:

Լրահոս

Նմանատիպ նորություններ