Պիկասսոն վախենում էր ժամանակից, իսկ իմ հույսը ժամանակի վրա է:
Երվանդ Քոչար

Հրդեհ Կապան քաղաքում

am
hrdeh-kapan-qaxaqoum

Մայիսի 23-ին, ժամը 13:30-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Կավարտ թաղամասի ավտոճանապարհին գտնվող ամառանոցում այրվում է սառնարան:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ տներից մեկի պատշգամբում գտնվող չօգտագործվող սառնարանում բռնկված հրդեհը տարածվել է դեպի տանիք:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:55-ին, մարվել՝ 14:02-ին:

Այրվել են տանիքի փայտյա կառուցատարրերը՝ 4 քմ, 1 փայտյա սեղան, սառնարանի պլաստմասսե տարրերը և լարերը: Հրդեհի հետևանքով տուժածներ չկան:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ