Հրդեհ Լեհվազ-Վարդանիձոր ավտոճանապարհի մոտակա անտառում

am
hrdeh-lehvaz-vardanicor-avtojanaparhi-motaka-antaroum

Օգոստոսի 16-ին, ժամը 06:30-ին վերսկսվել են ս.թ. օգոստոսի 14-ին Սյունիքի մարզի Լեհվազ-Վարդանիձոր ավտոճանապարհի մոտակա անտառում բռնկված հրդեհի մարման աշխատանքները: 

Հրդեհաշիջման գործընթացին ներգրավվել են ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնից երկու փրկարարական ջոկատ (14 փրկարար), մարզային փրկարարական վարչության երկու հրշեջ-փրկարարական ջոկատ (10 հրշեջ-փրկարար) և «Արևիկ» ազգային պարկի 6 աշխատակից:

Հրշեջ-փրկարարները մարել են 5 ծառի կոճղ: 

Ժամը 09:00-ին հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են: Ծխացող օջախներ չկան:

Անվտանգությունից ելնելով ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանի կարգադրությամբ տեղում իրականացվում է հերթապահություն:

Լրահոս

Նմանատիպ նորություններ