Երբ մնացած բոլոր իրավունքները բռնադատված են, ապստամբության իրավունքը դառնում է անվիճելի:
Փեյն

Հրդեհ Նալբանդյան գյուղում. տուժածներ չկան

am
hrdeh-nalbandyan-gyouxoum-toujacner-ckan

Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 12:02-ին, «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղի 4-րդ թաղամասի 3-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է վառելափայտ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:14-ին, մարվել՝ 12:22-ին:

Այրվել են վառելափայտի պահպանման համար նախատեսված ծածկի փայտյա կառուցատարրերը (մոտ 10 քմ) և 5 խմ վառելափայտ: 

Լրահոս

Նմանատիպ նորություններ