Երբ մնացած բոլոր իրավունքները բռնադատված են, ապստամբության իրավունքը դառնում է անվիճելի:
Փեյն

Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր ընդգրկելով մոտ 22 հա տարածք

am
hrsej-prkararnere-marel-en-xotacack-taracqneroum-brnkvac-hrdehnere-endhanour-endgrkelov-mot-22-ha-taracq

Հոկտեմբերի 13-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 18 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես`

Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ 250 քմ, 2000 քմ, Ավան վարչական շրջանում՝ 200 քմ, 8000 քմ, Շենգավիթ  վարչական շրջանում՝ 6000 քմ, Արաբկիր վարչական շրջանում՝ 5000 քմ, 250 քմ,

Արարատի մարզի Մխչյան-Դիտակ ավտոճանապարհին՝ 6 հա ցորենի արտ և 4 հա խոտածածկույթ, 

Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում՝ 500 քմ, Մուսալեռ գյուղում՝ 6000 քմ, 

Լոռու մարզի Սպիտակ քաղաքում՝ 1.5 հա, Ալավերդի-Օձուն ավտոճանապարհին՝ 1 հա, 

Կոտայքի մարզի  Ջրվեժ գյուղում՝ 1.5 հա, Նուռնուս գյուղում՝ 3 հա, Չարենցավան-Ալափարս ավտոճանապարհին՝ 500 քմ, 

Շիրակի մարզի Հայկասար գյուղում՝ 1000 քմ, 

Վայոց ձորի մարզի Վայք քաղաքում՝ 2 հա, Սարավան գյուղում՝ 300 քմ:

Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել:

Լրահոս

Նմանատիպ նորություններ