Հստակ չէ, թե ինչ է ուզում անել իշխանությունը. քաղտեխնոլոգ

am
hstak-ce--te-inc-e-ouzoum-anel-isxanoutyoune-qaxtexnolog

Վարչապետի խոսքով` հեղափոխությունը քաղաքական փուլից անցնում է տնտեսական փուլի: Ի՞նչ է հասկացվում տնտեսական հեղափոխության անվան տակ, հստակ չէ. ասում է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը: Նկատելով, որ հստակ չեն համակարգային ծրագրերը:

<< Թավշե գործընթացներից հետո ամենագլխավոր թերությունն այն է, որ չկան հստակ պատկերացումներ, թե ինչ է ուզում անել իշխանությունը: Կան կարգախոսներ, բայց չկա ալգորիթմ, թե ոնց են այդ կարգախոսներով հասնելու հայտարարվածին>>:

Վերջինս բերում է այսպիսի մ ի օրինակ. <<Ասվում է, որ տնտեսության մեջ մեր գերակայությունը պետք է լինի բարձր տեխնոլոգիաների վրա հիմնված արտադրությունը: Ի՞նչ է դա նշանակում: Բացատրությունը պետք է ներկայացվի ոչ թե լայվի ռեժիմում, այլ կոնկրետ ալգորիթմով: Ասենք` ի՞նչն է խանգարում, որ մինչև հիմա չենք ունեցել, ո՞ր օրենքները, կամ` ո՞ր օրենքների բացակայությունը: Ի՞նչ կառուցվածք է պետք, ինչքա՞ն ֆինանսներ, ի՞նչ մասնագետներ>>:

Անդրադառնալով արտաքին քաղաքականությանը` նկատում է.

<< 7-8 ամսում ներքին ու արտաքին քաղաքականության մեջ մենք ընդամենը լսել ենք շատ լավ կարգախոսներ տարբեր ոլորտների զարգացման վերաբերյալ: Հասարակության մտածող հատվածը, որն ընտրել է այսօրվա իշխանություններին, սպասում է բացատրությունների: Սպասում է նաև ներդրողը, որովհետև ներդրողի համար շատ կարևոր է հասկանալ` ի՞նչ կոնկրետ ծրագրեր կան, ինքը այդ ծրագրերում կարո՞ղ է տեղավորվել, թե՞ ձեռնտու չէ:

Հակոբյանն այս ամենի պատճառը համարում է, մեղմ ասած, անփորձությունը:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ