Հյուսիսլոնդոնյան դերբիում հաղթողին չորոշեցին

hyousislondonyan-derbioum-haxtoxin-corosecin

Անգլիայի առաջնությունում տեղի են ունեցել 4֊րդ տուրի հանդիպումները։ Տուրի կենտրոնական խաղում Լոնդոնի Էմիրեյթս մարզադաշտում Արսենալը հյուրընկալել էր նույն քաղաքը ներկայացնող  Տոտենհեմին։ Խաղն ավարտվեց մարտական ոչ֊ոքի՝ 2֊2։

Արսենալի մեկնարկային կազմից կրկին բացակայում էր Հենրիխ Մխիթարյանը, ով խաղադաշտ դուրս եկավ խաղի 67֊րդ րոպեին՝ փոխարինելով վնասվածք ստացած Ալեքսանդր Լակազետին։ Ընդհանուր առմամբ, խաղն անցավ  հավասար պայքարում, մեկնարկային րոպեներին  Էմերիի թիմը վերահսկում էր գնդակի տեղաշարժը, թվում էր՝ դրության տերն Արսենալն է, բայց 10֊րդ րոպեին  արագ հակագրոհի արդյունքում  Քրիստիան Էրիկսենը բացեց խաղի հաշրվը՝ 1֊0։ Առաջին խաղակեսի վերջնամասն էլ  թրիլերային ստացվեց. նախ 40֊րդ րոպեին Հարի Քեյն անվրեպ իրացրեց 11 մետրանոց հարվածը՝ հաշիվը դարձնելով 2֊0։ Իսկ մրցավարի ավելացրած ժամանակում  Արսենալը կարողացավ 1 գնդակ ետ բերել. գոլի հեղինակ դարձավ Ալեքսանդր Լակազետը։ Երկրորդ խաղակեսն անցավ Արսենալի առավելությամբ և զինագործներին հաջողվեց 71֊րդ րոպեին հավասարեցնել խաղի հաշիվը։ Խաղի վերջնամասն էլ անցավ բավականին ակտիվ պայքարում, երկու թիմերն էլ կարող էին գրավել միմյանց դարպասը, բայց դա չստացվեց թմերից ոչ մեկի մոտ, քանի որ  նպաստավոր դիրքերից վրիպում էին թե՛ Արսենալի, թե՛ Տոտենհեմի ֆուտբոլիստները։

Այսպիսով,  վաստակած 7 միավորով Արսենալը գտնվում է մրցաշարային աղյուսակի 5֊րդ հորիզոնականում, իսն Տոտենհեմը՝ 9֊րդը։
 

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ