Միայն աղեկ գրված գիրքերը չեն, որ կը մնան, այլ մանավանդ անոնք, որոնք ժողովրդի սրտին մոտիկ կը խոսին:
Երվանդ Օտյան

Վալերի Սեմերիկովը խոսել է Հայաստանի դերի մասին սիրիական ճգնաժամի հաղթահարման գործում

am ru
i-o-genseka-odkb-rasskazal-o-vklade-armenii-v-uregulirovanie-situacii-v-sirii

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը ռուսական TASS լրատվական գործակալությանը հարցազրույցում է տվել, որտեղ խոսել է ահաբեկչության խնդիրներիմասին: ՀԱՊԿ-ի, ինչպես նաև Հայաստանի մասին:

Հարցազրույցի ընթացքում Սեմերիկովը խոսել է նաև Հայաստանի կողմից Սիրիա ուղարկված հումանիտար աջակցության մասին:

Հայաստանին վերաբերող հատվածը ներկայացնում ենք ստորև.

«Սիրիան շարունակում է մնալ ամենքննարկվող միջազգային հարցերից մեկը: Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՀԱՊԿ երկրները պատրաստ են Սիրիայում մարդասիրական առաքելություն կազմակերպել: Նման առաքելություններ են արդեն կատարվո՞ւմ են:

- Այո, ՀԱՊԿ երկրներն արդեն ցուցաբերում են նման մարդասիրական օգնություն: Օրինակ, 2016 թ. Բելառուսը սկսել է մարդասիրական օգնություն տրամադրել Սիրիայի ժողովրդին՝ սերտորեն համագործակցելով Սիրիայի պատերազմող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ղեկավարության հետ: Այժմ դեպի Սիրիա է ուղարկվում բելառուսական մարդասիրական օգնության չորրորդ խմբաքանակը:

Հայաստանը ևս մի քանի անգամ մարդասիրական օգնություն է ուղարկել Սիրիա: Հայաստանը նաև ապաստան է տվել սիրիացի փախստականների մեծ խմբի` ավելի քան 20 հազար մարդու: Այս տարվա փետրվար ամսվա սկզբին Հայաստանը ​​հումանիտար առաքելություն է իրականացնում Սիրայում`բնակչությանը բժշկական օգնություն ցուցաբերելու և Հալեպ քաղաքի ականազերծման աշխատանքները իրականացնելու համար»:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ