Երբ մնացած բոլոր իրավունքները բռնադատված են, ապստամբության իրավունքը դառնում է անվիճելի:
Փեյն

«Իջևանի անտառտնտեսության» անտառածածկ տարածքում այրվում է 1 հա բուսածածկույթ և ծառեր

am
ijeani-antartntesoutyan-antaracack-taracqoum-ayrvoum-e-1-ha-bousacackouyt-e-carer

Հոկտեմբերի 25-ին, ժամը 06:50-ին դեպքի   վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Ազատամուտի հենակետից 5 փրկարար ծառայող և ազատ հերթափոխից 10 հրշեջ-փրկարար: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:
 
«Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Իջևանի անտառտնտեսության» անտառածածկ տարածքում հրդեհը բռնկվել էր դեռ երեկ:
 
Հոկտեմբերի 24-ին, ժամը 16:36-ին «911» ծառայություն տեղեկություն էր ստացվել, որ հրդեհ է բռնկվել Տավուշի մարզի Գետահովիտ գյուղի «Խոռեր» կոչվող հանդամասում:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, օպերատիվ խումբը, ազատ հերթափոխից 20 փրկարար և քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի 10 փրկարար ծառայող: Ճանապարհի անանցանելիության պատճառով փրկարարները ճանապարհը (մոտ 1 կմ) շարունակել են ոտքով:
Պարզվել էր, որ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Իջևանի անտառտնտեսության անտառածածկ տարածքում այրվում են մոտ 1 հա բուսածածկույթ և ծառեր:

Ժամը 21:00-ի դրությամբ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 35 հրշեջ-փրկարար և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Իջևանի անտառտնտեսության» մասնաճյուղի 9 աշխատակից:

Ինչպես հայտնում են ԱԻՆ-ից՝ Ժամը 22:25-ին մթության և բարդ ռելիեֆի պատճառով երեկ  հրդեհաշիջման աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել  են եւ սահմանվել է հերթապահություն

Լրահոս

Նմանատիպ նորություններ