Իջևանի քաղաքապետը հրաժարական է տվել

am en ru
ijeani-qaxaqapete-hrajarakan-e-tvel

Իջևանի քաղաքապետ Վարդան Ղալումյանը զբաղեցրած պաշտոնից ազատվելու դիմում է ներկայացրել: 

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի խոսքով՝ նա օրենքով սահմանված կարգով ներկայացրել է դիմում` իր լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ, սակայն չի նշել պատճառը: 

Հիշեցնենք, որ Իջեւանի քաղաքապետ Վարդան Ղալումյանի վերաբերյալ քրեական գործ է հարուցված` պաշտոնական դիրքը չարաշահելու հիմքով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

 

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ