Դու իմ հետադարձ հասցեն ես միակ, Եվ իմ եզակի ճակատագիրը, Իմ բաց երգերը, իմ վերքերը փակ, Իմ հիշատակաց միակ Երկիրը…

ՍԱՐՈՒԽԱՆ

Իմ որդին ապրում է սովորական շարքայինի կյանքով. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

am
im-ordin-aproum-e-sovorakan-sarqayini-kyanqov-nikol-pasinyan-tesanyout

Իմ որդին ապրում է սովորական շարքայինի կյանքով: Այս մասին այսօր լրագորղների հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Նա հավելեց, որ իր որդին՝ Աշոտ Փաշինյանը, 100 տոկոսով կատարում է ՀՀ զինված ուժերի շարքայինի բոլոր պարտականությունները:

«Իմ որդին ծառայում է զորամասում, սովորական շարքայինի կյանքով է ապրում։ Հարյուր տոկոսով կատարում է այն բոլոր պարտականությունները, որոնք ենթադրվում է, որ պետք է կատարի Հայաստանի զինված ուժերի շարքայինը։ Ասեմ ավելին, ընթացակարգերով նախատեսված է, որ նա պետք է ծառայության որոշ մասը անցկացնելու համար ինչ-որ ժամանակահատվածում տեղափոխվի ուսումնական զորամաս , բայց ես խնդրել եմ, որպեսզի իր ծառայության վայրը չլքի, որովհետև հասկացել եմ, որ եթե նույնիսկ բոլորի նման ինքը ասենք մի քանի ամսով գա Հայաստանում ծառայելու, դա ինչ մեծ աղմուկ կառաջացնի»,- նշեց Փաշինյանը ։

Վարչապետի պաշտոնակատարը հերյուրանք համարեց թերթերից մեկում լույս տեսած այն հոդվածը, որտեղ իր որդու համար իբրև թե Ստեփանակերտում վարձով տուն են փնտրում, որպեսզի ծառայությունը տանն անցկացնի։

Առավել մանրամասն՝ ՀԱՅ ՁԱՅՆ-ի տեսանյութում:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ