Իմ քվեն տեխնիկական պատճառով գրանցվել էր «դեմ». Ռուբեն Ռուբինյանը՝ ԵԽԽՎ-ում կատարվածի մասին

Երեկ տեղի ունեցած քվեարկության ժամանակ իմ քվեն տեխնիկական պատճառով գրանցվել էր դեմ և ոչ թե կողմ, ինչի առնչությամբ այսօր հայտարություն արեցի ԵԽԽՎ լիագումար նիստի ժամանակ, և հայտարարությունս կցվեց նիստի արձանագրությանը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրում է ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը:
«Ստրասբուրգում հայկական պատվիրակության անունից ողջունեցի վեհաժողով վերադարձած ռուսական պատվիրակությանը և վերջինիս ղեկավար Պյոտր Տոլստոյին։ Ուրախ էի կրկին հանդիպել նաև ՌԴ խորհրդարանի մեր գործընկեր հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովին, որը նույնպես պատվիրակության անդամ է։
Տեղեկացնեմ նաև, որ երեկ տեղի ունեցած քվեարկության ժամանակ, իմ քվեն տեխնիկական պատճառով գրանցվել էր դեմ և ոչ թե կողմ, ինչի առնչությամբ այսօր հայտարություն արեցի ԵԽԽՎ լիագումար նիստի ժամանակ և հայտարարությունս կցվեց նիստի արձանագրությանը։
Ի հեճուկս որոշ չարագուշակների, մեր և մեր ռուս գործընկերների միջև բացարձակապես ոչ մի խնդիր չի առաջացել, քննարկում ենք մերձեցման երեկո կազմակերպելու հարցը»,- գրել է նա՝ կցելով Պյոտր Տոլստոյի հետ իր լուսանկարը:
Հիշեցնենք, որ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի քվեարկությանը մասնակցել է նաեւ հայաստանյան պատվիրակությունը: Հայաստանի Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը եւ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը կողմ են քվեարկել բանաձեւին, որը հնարավորություն է տալիս Ռուսաստանին վերադառնալ ԵԽԽՎ: Մինչդեռ Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, իշխող կուսակցության անդամ Ռուբեն Ռուբինյանը դեմ քվեարկածների ցանկում է: «Իմ քայլը» դաշինքի մյուս անդամներ Հովհաննես Իգիթյանը, Տաթեւիկ Հայրապետյանը եւ Սոս Ավետիսյանը չեն մասնակցել քվեարկությանը:
- Կկայանա ֆրանսահայ հանրաճանաչ տենոր Ռուբեն Էլբակյանի փառահեղ AVE MARIA մենահամերգը Փարիզի Լա Մադլեն եկեղեցում
- Ավիշայ Քոենի և Սիմֆոնիկ նվագախմբի ինքնատիպ համերգը կնվիրվի Լևոն Մալխասյանի 75-ամյակին
- Ադամ Բարրոն Հայաստանում կներկայացնի իր նոր ձայնասկավառակը
- Երևանում անցկացվեց «ARMENIAN GLOBAL ART-FEST» մրցույթ-փառատոն
- Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում նոյեմբերի 1-ից 4-ը
- Թումանյանական օրերը Թբիլիսիում (տեսանյութ)
- ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում տեղի է ունեցել տնօրենին առընթեր խորհրդի նիստ
- 911-ն ամփոփում է անցած շաբաթը
- Պարզվում են Սևան-Մարտունի ավտոճանապարհին տեղի ունեցած սպանության դեպքի հանգամանքները
- Աբովյանում մեկնարկում են loft ոճի հանրային գրադարանի կառուցման աշխատանքները
- Ստեփանծմինդա-Լարսը բաց է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար
- Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով Շվեդիա կմեկնի
- Ժողովուրդ ջան հեչ չտխրեք. Սուրենյանի նոր գրառումը
- 2020թ. «Ավրորա» մրցանակի առաջադրումների փուլն ավարտված է
- ՊՐՈՖ ԻԹՖ Թաեքվոնդոյի ֆեդերացիան կանցկացնի Հայաստանի գավաթի բաց առաջնություն
- ՃՏՊ Գյումրիում
- Մնացականյանը հանդիպել է Կամերունի արտաքին գործերի նախարարի հետ
- Տիգրան Վիրաբյանը Կենդանաբանական այգու տնօրենին առաջարկել է պաշտոնն ազատելու դիմում գրել
- ԵԱՏՄ երկրների ազգային բանկերի արժութային քաղաքականության խորհրդի նիստը՝ Հայաստանում
- Հունաստանի նախագահը պաշտոնական այցով Հայաստան կժամանի
- Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին
- Նարեկ Դուրյանը նոր ներկայացում է պատրաստել
- Ալբերտ Խաչիյանն ազատվել է Արցախի ԱԱԾ տնօրենի առաջին տեղակալի պաշտոնից և արձակվել ծառայությունից
- Հրդեհ Տավուշի մարզի Չինարի գյուղի մոտ գտնվող «Քոլագիր» կոչվող հանդամասում
- Արարատ Գրիգորյանը նշանակվեց Վայոց ձորի մարզպետ