Գևորգ Էմին - Ես հայ եմ

Ես հայ եմ, հին, ինչպես լեառն այս բիբլիական,
Թաց են ոտքերս դեռ ջրհեղեղի ջրից,
Իմ սուրբ հողն է տեսել Նոյն առաջին անգամ,
Բաբելոնյան Բելը խորտակվել իմ սրից:

Կարդալ Ամբողջը

Ի՞նչ անել սննդային թունավորումից խուսափելու համար. քննարկում Բերձորի Վ.Թեքեյանի անվան դպրոցում

inc-anelsnndayin-tounavoroumic-xousapelou-hamar-qnnarkoum-bercori-vteqeyani-anvan-dprocoum

Սննդի անվտանգությունը կարևորագույն հարց է ու մտահոգում է ամենքին: Տարեկան հազարավոր մարդիկ են մահանում սննդի թունավորումից: Ինչ անել սննդային թունավորումից խուսափելու համար:

Այս խնդրին էր միտված Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության (ՍԱՊԾ) սննդամթերքի անվտանգության որակի և օպերատիվ հսկողության տեսչության (ՍԱՈՕՀՏ) աշխատակիցների կազմակերպած այցը Բերձոր: Նրանք եղան Վահան Թեքեյանի անվան թիվ 1 միջն. դպրոցում և անցկացրեցին հետաքրքիր դասախոսություն աշակերտների համար:

Միջոցառմանը ներկա էին դպրոցի տնօրենությունը, մանկավարժները:

ԱՀ ՍԱՊԾ աշխատակազմի ղեկավար Սասուն Աթալյանը ողջունեց ներկաներին, և կարևորեց նման միջոցառումների անցկացումը: ՍԱՈՕՀՏ գլխավոր մասնագետ Դավիթ Աթայանը ներկայացրեց պատմական ակնարկ՝ նվիրված սննդամթերքի անվտանգության խնդիրներին: Նախ տեղեկացրեց, որ մարտի 15-ը համարվում է սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օր:

1965 թվականին ԱՄՆ Նախագահ Ջոն Քենեդին ընդունել է օրինագիծ սպառողների իրավունքների մասին: Այդ ընթացքում ԱՄՆ կոնգրեսը սահմանել է սպառողի վեց իրավունքները՝ տեղեկացված լինելու, անվտանգության, ընտրության, լսելի լինելու, վնասի փոխհատուցման և սպառողական ոլորտում կրթություն ստանալու իրավունքը: Հետագայում հենց այդ օրը՝ մարտի 15-ը համարվեց որպես սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օր։ Ավելի ուշ, երբ ձևավորվեց սպառողների միությունների համաշխարհային կազմակերպությունը (Consumer International — CI), սպառողների իրավունքների ցանկը համալրվեց ևս երկուսով՝ Հիմնական պահանջմունքների բավարարման և Առողջ շրջակա միջավայր ունենալու իրավունքներով։

Հայաստանի Հանրապետությունում սպառողների իրավունքների պաշտպանությունն իրավական ուժ ստացավ 2001 թ. հունիսի 26-ին՝ Սպառողների իրավունքների պաշտպանության մասին ՀՀ օրենքի ընդունմամբ, չնայած նրան, որ դեռևս 1998 թ. հուլիսի 28-ին ընդունված Քաղաքացիական օրենսգրքում առկա էին սպառողների իրավունքների պաշտպանությանն ուղղված որոշակի տարրեր։ Արցախում նույն իրավունքներն ամրագրվեցին 2002թ. մայիսի 31-ին:

Այնուհետև, բանախոսն անդրադարձավ սպառող-արտադրող փոխհարաբերություններին: Հիմնական շեշտը դրվեց վաճառակետերում իրացվող սննդամթերքի խնդրի վրա: Կարևորվեց սպառող-գնորդ իրազեկված լինելու հանգամանքը: Սննդամթերք-ապրանքի մասին պետք է ստույգ տեղեկատվություն տրամադրվի, այսինքն՝ սննդամթերքի տուփի, փաթեթի վրա պետք է մատնանշվի տեղեկատվություն բաղադրության, կշռի և ծավալի, կալորիականության մասին: Պետք է նշումներ լինեն նաև առողջության համար վտանգավոր նյութերի պարունակության մասին: Սպառող-արտադրող-վաճառող հարաբերությունների մասին իրազեկելուց հետո Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակիցները տեսահոլովակով տեղեկություններ տվեցին, թե ինչպես պահապանել սննդամթերքը, նաև ներկայացրին օգտագործման եղանակները և ալյն:

Հատկապես աշակերտների համար ներկայացրին մի քանի կարևոր հիշեցումներ, որոնք կօգնեն նրանց խուսափել թունավորումից:

Դասախոսությունից հետո ներկաները՝ ուսուցիչներն ու աշակերտները, հարցեր ուղղեցին ՍԱՊԾ աշխատակիցներին: Ակտիվ էին աշակերտները, որոնցից առավել աչքի ընկածները՝ Գրետա Փանոսյանը, Մարիամ Ավանեսյանը, Մարիամ Մարտիրոսյանը, արժանացան նվերի:

Ուսուցիչներին մտահոգում էր փողոցային առևտուրը, մսամթերքի վաճառքը. արդյո՞ք, դրսում վաճառվող ապրանքը չի պարունակում վտանգավոր հարուցիչներ: Տեղեկացվեց, որ վաճառքի հանված մսամթերքի հետ պետք է լինի անասնաբուժի թույլատվությունը հաստատող փաստաթուղթ: Փողոցային առևտուրը պետք է համակարգի տվյալ համայնքապետարանը՝ հատկացնելով հատուկ տարածք:

Աշակերտներից Շանթ Հովսեփյանը հետաքրքրվեց՝ ինչպե՞ս է, որ դաշտում աճած բանջարը երբեմն առանց լվանալու ուտում ենք, սակայն սննդային թունավորում չի լինում: Պատասխանը եղավ այսպես՝ ցանկացած բանջարեղեն ու միրգ օգտագործել միայն լվանալուց հետո: Ալեքսանդր-Վանի Գալստյանն էլ հետաքրքրվեց՝ անվերջ խոսվում է չիփսի վտանգավորության մասին, սակայն շարունակում է այն արտադրվել ու վաճառվել: Ասվեց՝ եթե նման ապրանքների արտադրությունը թույլատրվում է, ապա ծառայության խնդիրը՝ դրանց հետ եղած նորմատիվ փաստաթղթերի ստուգումն է:

Դպրոցի տնօրեն Անահիտ Քոսակյանը շնորհակալություն հայտնեց ՍԱՊԾ աշխատակիցներին՝ նման միջոցառում կազմակերպելու համար: ԱՀ ՍԱՊԾ աշխատակիցները նաև տեղեկացրին, որ գործում է շուրջօրյա թեժ գիծ՝ 50-99 հեռախոսահամարով, և ցանկացած պահին սպառողը կարող է զանգահարել սննդային անվտանգության հետ կապված հարցերով ու ստանալ անհրաժեշտ պարզաբանումներ:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ