Պիկասսոն վախենում էր ժամանակից, իսկ իմ հույսը ժամանակի վրա է:
Երվանդ Քոչար

Ի՞նչ ասեմ՝ ես իմ ամուսնուն շատ եմ սիրում. Աննա Հակոբյանը՝ վարչապետ ամուսնուն մշտապես ուղեկցելու մասին

inc-asem-es-im-amousnoun-sat-em-siroum-anna-hakobyane-varcapet-amousnoun-mstapes-ouxekcelou-masin

Ցանկացած ժամանակ, երբ ես զգամ կամ ժողովուրդը որոշի, որ իմ գործունեության կարիքը չկա, ես հաճույքով կթողնեմ այդ ամենը և կվերադառնամ իմ սիրելի աշխատանքին «Հայկական ժամանակում», որն, ի դեպ, շատ եմ կարոտել: Այս մասին լրագորղների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը՝ անդրադառնալով իրեն ուղղված քննադատություններին, թե ամուսնու բոլոր այցերի ժամանակ ուղեկցում է նրան:

«Նախորդները չէին անում, ես չգիտեմ՝ ինչո՞ւ չէին անում: Նրանք ունենին դրա հնարավորությունները, երբ իրենց ամուսինը գնում էր որևէ տեղ, կարող էին նստել այդ ինքնաթիռը և գնալ ամուսնու հետ, նրա կողքը լինել... Ի՞նչ ասեմ՝ ես իմ ամուսնուն շատ եմ սիրում»,- պատասխանեց նա:

Ինչ վերաբերում է իրենց շրջագայությունները պետբյուջեի հաշվին կազմակերպելու վերաբերյալ քննադատություններին, նա պատասխնեց. «Մի քանի անգամ ասել ենք, դա հավելյալ գումար չի նստում պետբյուջեի վրա»:

Հակոբյանը օրինակ բերեց ԱՄՆ այցը, որի համար ծախսվել էր 10 մլն դրամ, մինչդեռ դրա արդյունքում 755 մլն դրամ էր բերվել Հայաստան:

«Ես չեմ կարող ուղղակի որևէ տեղ գնալ: Ես ունեն մեծ ընտանիք, ունեմ ամուսին, որի կողքին պետք է լինեմ Հայաստանում, ունեմ երեխաներ, փոքրիկ, ում ամեն անգամ թողնելը և ինչ- որ տեղ գնալը սթրես է և՛ ինձ, և՛ իր համար: Ես հենց այնպես չեմ գնա ինչ-որ տեղ, եթե այդ տեղը չունենա կարևորություն, որևէ հետադարձ օգուտ Հայաստանի համար»,- ասաց նա:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ