Ինտերնացիոնալիստ լինելու համար նախ պետք է հայրենիք ունենալ

Դյուամել

Ի՞նչ է հետաքրքրում զբոսաշրջիկներին Հայաստանում. պատմում է տուր մենեջերը

inc-e-hetaqrqroum-zbosasrjiknerin-hayastanoum-patmoum-e-tour-menejere

Հայաստան այցելող զբոսաշրջիկները Երևանում միայն 1-2 օր են անցկացնում, իսկ մնացած ժամանակը գերադասում են շրջել մարզերով, լինել պամական ու մշակութային վայրերում: Այս մասին ՀԱՅ ՁԱՅՆ լրատվականի հետ զրույցում ասաց տուր մենեջեր Ազատ Սարգսյանը՝ պատմելով, թե հատկապես ինչն է հետաքրքրում զբոսաշրջիկներին Հայաստանում:

«Երևանում տուրիստների համար հետաքրքիր է Մատենադարանը, կոնյակի գործարանները, Կասկադը, Վերնիսաժը, Հանրապետության հրապարակը՝ հատկապես ամռան ամիսներին, երբ գունավոր շատրվանները միացվում են:

Զբոսաշրջիկների տարբեր խմբեր տարբեր վայրերում են ցանկանում լինել՝ կախված իրենց նախասիրություններից: Օրինակ, գորգերի գործարանը նոր ու հետաքրքիր վայր է զբոսաշրջիկների համար, նրանց զարմանքով են ծանոթանում հայկական գորգերին, լուսանկարվում դրանց ֆոնին»,- պատմեց մեր զրուցակիցը:

Ազատ Սարգսյանի խոսքով՝ Հայաստանն իդեալական վայր է գուրմանների համար: Հայկական խոհանոցը դուր է գալիս տուրիստներին, որովհետև, օրինակ, վրացական խինկալին Երևանում շատ ավելի համեղ է, քան Վրաստանում: Մեզ մոտ կան բազմաթիվ ռեստորաններ, պանդոկներ ու փաբեր, որտեղ որակյալ սնունդ է մատուցվում:

«Ռեստորաններում նրանց համար մաստեր կլասներ են կազմակերպվում, նրանք ծանոթանում են հայկական ուտեստներին, հետևում, թե ինչպես են դրանք պատրաստվում, ծանոթանում են մեր ճաշատեսակների օգակարությանը: Մեզ մոտ, օրինակ, զբոսաշրջիկներին 140-ից ավելի տեսակ խորոված է առաջրկվում: Հայաստանում շատ լավ խոհարարներ կան, և պատկերացրեք՝ նրանց հաջողվում է զարմացնել զբոսաշրջիկներին»,- ասաց նա՝ ընդգծելով, որ հայկական գաթան ու Ղափաման տուրիստների սիրելի ուտեստներից են:

Երևանում զբոսաշրջիկները չեն հրաժարվում նաև գնումներ կատարելու հաճույքից: Նրանց համար կազմակերպվում են շոփինգ-տուրեր Երևանի առևտրի կենտրոններով ու Վերնիսաժով, որն, ի դեպ, անտարբեր չի թողնում ոչ մի զբոսաշրջիկի. «Հատկապես բարեփոխումներից հետո Վերնիսաժը շատ հետաքրքիր է դարձել զբոսաշրջիկների համար: Այնտեղ նրանք գտնում են իրենց հետաքրքող գրեթե ամեն բան: Օրինակ հաճախ տուրիստները գնում են հայկական դուդուկ, արծաթյա զարդեր, նկարներ: Կան նույնիսկ նկարիչներ, որ սեղմ ժամկետում պատվերով նկարներ են անում տուրիստների համար»:

Հաճախ զբոսաշրջիկներին առաջարկվում է այցելել Ծիծեռնակաբերդ կամ լինել մշակութային վայրերում: Մեր զրուցակցի խոսքով՝ ցավալի է այն, որ Երևանում քիչ են պահպանվել հին շենքերը՝ ի տարբերություն Վրաստանի, որտեղ մեծ ուշադրություն են դարձնում դրանց պահպանությանը: «Հայաստանում զբոսաշրջիկներն ավելի շատ ուզում են Երևանից դուրս լինել, մարզերով շրջագայել: Մայրաքաղաքում առավելագույնը 1-2 օր են անցկացնում: Եթե շատ մանրամասն ներկայացնենք Երևանը, գուցե 3 օրն էլ չբավականացնի, սակայն տուրիստները Երևանի հանդեպ այդքան էլ պհանջարկ չունեն, իրենք հիմնականում ձգտում են Հայաստանն ամբողջությամբ տեսնել»,- պատմեց Ազատը:

Տուր մենեջերը նշում է, որ մուսուլման զբոսաշրջիկներին, բնականաբար, չի առաջարկվում շրջել եկեղեցիներով: Հիմնականում, նրանք Հաղարծին են այցելում, լինում Ջերմուկում, Գառնիում, Ծաղկաձորում և Սևանում: «Եվրոպացի տուրիստների համար էլ փորձում ենք այնպիսի տուրեր կազմակերպել, որ մեկ օրվա մեջ լինեն և՛ եկեղեցում, և՛ պատմական վայրերում: Օրինակ, Արցախ գնալիս այցելում են և՛ Տաթևի վանք, և՛ ճոպանուղի, և՛ գինու գործարան, որտեղ 16 գինու համտես են անում: Այցելում են Թռչունների քարանձավ, որտեղ ամենահին կոշիկն է հայտնաբերվել»,- ասաց նա:

Ազատը նշում է՝ զբոսաշրջիկին առաջարկներ անելուց բացի պետք է լսել նրան, խորհրդակցել նրա հետ. «Տուրիստը շատ անգամ ավելի լավ խորհուրդներ է տալիս տուրերի հետ կապված, քան ներսի մարդը: Նրանցից շատերը աշխարհի տարբեր երկրներում են եղել, և իրենց տեսածն ու փորձը հաճախ փոխանցում են մեզ»:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ