Հայ երաժշտությունն իր մեջ կսնուցանե ոգին իր իսկ ցեղին, որովհետև երաժշտությունը ամենեն մաքուր հայելին է ցեղին։
Կոմիտաս

Ի՞նչ է «քթի միսը» եւ ինչպե՞ս է պետք շնչել

am
inc-e-qti-mise-eu-incpes-e-petq-sncel

Երեւի բոլորն էլ լսել են «քթի միս» արտահայտությունը, սակայն քչերին է հայտնի, թե իրականում ինչ է դա:

«Քթի միսն» ադենոիդային հյուսվածք է. դա այն նույն հյուսվածքն է, ինչից կազմված են նշիկները, նշում է Doctors.am-ը: 

Ադենոիդային հյուսվածքներն առկա են բոլոր երեխաների մոտ եւ լինում են երեք աստիճանի: Առաջին աստիճանի ադենոիդները խոչընդոտ չեն ստեղծում մարդու համար, սակայն երկրորդ եւ երրորդ աստիճանի ադենոիդները կարող են առաջացնել՝

  • ականջի տարբեր բորբոքումներ
  • լսողության խնդիրներ
  • քթից անընդհատ արտադրություն

Խնդիրը շտկվում է կա՛մ վիրահատական, կա՛մ կոնսերվատիվ բուժման եղանակով:

Շնչել քթո՞վ, թե՞ բերանով

Հաճախ այնպես է պատահում, որ «քթի միսը» կամ սուր շնչառական հիվանդությունները թույլ չեն տալիս մեզ լիարժեք շնչել քթով, եւ շատերն սկսում են շնչել բերանով, բայց արդյոք դա  ճի՞շտ  է:

Պարզվում է՝ ճիշտը քթով շնչելն է: Քթի միջոցով օդը տաքանում է, խոնավանում եւ մաքրվում ինֆեկցիաներից:

Քթային շնչառությունն ունի հետեւյալ առավելությունները՝

  • ավելի քիչ գլխացավեր 
  • հանգիստ քուն
  • սրտի հետ կապված ավելի քիչ խնդիրներ

Իսկ ինչո՞վ է վատ բերանով շնչելը.

Բերանով շնչելը կարող է ֆարինգիտների, լարինգիտների, անգինաների, բրոնխիտների առաջացման պատճառ դառնալ:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ