Պիկասսոն վախենում էր ժամանակից, իսկ իմ հույսը ժամանակի վրա է:
Երվանդ Քոչար

Ի՞նչ են ասել սփյուռքի հայերը ՀՀ վարչապետի տիկնոջը

inc-en-asel-spyourqi-hayere-hh-varcapeti-tiknoje

ԱՄՆ-ում հայ համայնքի հետ հանդիպման հիմնական շեշտադրումը, որն առանձնացնում է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն, այն է, որ մարդիկ հույսով են լցված Հայաստանի ապագայի հանդեպ:

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ տիկին Հակոբյանը պատմեց, որ հանդիպումների ժամանակ սփյուռքի մեր հայրենակիցները բարձրացրել ենն դեռևս վաղուց կուտակված իրենց զայրույթը և անդրադարձել նախկինում եղած արատավոր երևույթներին:

«Սփյուռքի այն շերտը, որ Հայաստանում ներդրումներ է արել և երկար տարիենր կապ ունեցել ՀՀ իշխանությունների հետ, գումարներ հատկացրել Հայաստանին, դժգոհում են, որ երբևէ չեն իմացել, թե իրենց գումարները ուր են գնում: Սակայն նրանք նշում են, որ հայրենիքից չէին կարող կտրվել և նույնիսկ դժկամությամբ շարունակել են գումարներ հատկացնել: Շատերը տարիների ընթացքւոմ դադարեցրել են Հայաստանին իրենց օգնությունն առհասարակ, և հիմա մեզ ասում են, որ կրկին պատրաստ են աջակցել հայրենիքին»,- ասաց նա:

Աննա Հակոբյանի խոսքով՝ դեռևս չի պարպվել մարդկանց մեջ այդ ուրածությունը, որ ազատվել են այդ արատավոր երևույթներից. «Նրանց խոսքերում հույսի շեշտադրում կար: Համայնքները շատ տարբեր են, իրավիճակները շատ տարբեր են, բայց բոլորի մոտեցումը նույն  է Հայաստանում տեղի ուենցած փոփոխությունների նկատմամբ»:

 

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ