Ի՞նչ են ճաշակել երկրների ղեկավարները G20-ի ճաշկերույթին

am ru
inc-en-jasakel-erkrneri-xekavarnere-g20-i-jaskerouytin

Ծովաձուկ, մրգային պաղպաղակ և ուտելի ծաղիկներ՝ այսպիսի ճաշատեսակներ են մատուցել երկրների առաջնորդներին Օսակայում G20-ի լանչի ընթացքում: Ճաշացանկը հրապարակվել է գագաթաժողովի կայքում:

Առաջնորդներին որպես նախուտեստ մատուցվել է ծովաձուկ, բանջարեղենային պյուրե, ուտելի ծաղիկներ և բույսեր: Որպես հիմնական ճաշատեսակ՝ առաջարկվել է հավի բալանտին, րիզզոտո շիսոյի տերևներով, լցոնած տոֆու՝ դդմիկի և նաստուրցիայի ծաղիկներով:

Իսկ աղանդերի ճաշացանկը բաղկացած է եղել մրգային պաղպաղակից՝ սոյայի ալյուրով և խաղողի դոնդողով:

Ճաշի հետ մատուցվել է 2014 թվականի բերքահավաքի Օսակայի կարմիր գինի, ինչպես նաև ոչ ալկոհոլային ցիտրուսային հյութեր ու հանքային ջուր:

Լրահոս

Նմանատիպ նորություններ