Ով չի պատկանում իր հայրենիքին, նա չի պատկանում նաև մարդկությանը:
Վիսարիոն Բելինսկի

Ի՞նչ հարցեր են քննարկվել Սիրիայի հարցով Անկարայի գագաթնաժողովի ժամանակ

am
inc-harcer-en-qnnarkvel-siriayi-harcov-ankarayi-gagatnajoxovi-jamanak

Օգոստոսի 16-ին Անկարայում տեղի ունեցավ Սիրիայի հարցով Թուրքիայի, Իրանի ու Ռուսաստանի առաջնորդների եռակողմ ձևաչափով 5-րդ գագաթնաժողովը: Այս մաիսն գրում է ermenihaber.am-ը: 

Նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, Հասան Ռուհանիի և Վլադիմիր Պուտինի հանդիպման օրակարգային թեմաներն են եղել Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիսում՝ Եփրատ գետից արևելք սահմանի երկայնքով անվտանգության գոտու հիմնումը, Իդլիբ նահանգում տիրող իրավիճակը և ՄԱԿ-ի միջնորդությամբ սիրիական ճգնաժամի քաղաքական հանգուցալուծում գտնելու հարցերը:

Մոտ 1 ժամ տևած հանդիպմանը հաջորդած համատեղ մամուլի ասուլիսին առաջինը ելույթ ունեցած Էրդողանը նախ հայտարարել է, որ Ռուսաստանն ու Իրանը աջակցում են անվտանգության գոտի հիմնելու Անկարայի ծրագրին, որը Թուրքիան պատրաստվում է իրականացնել ԱՄՆ-ի հետ միասին: Էրդողանը նշել է, որ գործընկերներին մանրամասներ է հայտնել անվտանգության գոտու վերաբերյալ՝ տեղեկացնելով, որ իրենք ծրագրում են այն հիմնել Սիրիայի հյուսիսի՝ Եփրատ գետից արևելք ընկած հատվածում թուրք-սիրիական սահմանին զուգահեռ:

Էրդողանի պատկերացմամբ անվտանգության գոտին պետք է ունենա 450կմ երկարություն: Գոտու ողջ տարածքում Թուրքիան ցանկանում է բնակավայրեր կառուցել (միջազգային դրամահավաքի օգնությամբ), որտեղ պետք է բնակեցնի իր տարածքում ապաստանած սիրիացի արաբ փախստականներին, ովքեր մինչև հիմա ապրում են վրանային ավաններում:

Անվտանգության գոտու վերաբերյալ հարցին պատասխանել է նաև ՌԴ նախագահ Պուտինը՝ ասելով, որ ամեն երկիր իր անվտանգությունն ապահովելու իրավունքը ունի:

Պուտինը հավելել է նաև, որ բոլոր օտար տարրերը պետք է դուրս գան Սիրիայից:     

Հանդիպման վերջում կողմերը համատեղ հայտարարություն են ընդունել, որը, ըստ թուրքական աղբյուրի, ներառում է ներքոնշյալ դրույթները.

  • Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը մերժում են ահաբեկչության դեմ պայքարի պատրվակով ցամաքում նոր իրողություններ ստեղծելու բոլոր փորձերը:
  • Կողմերը շեշտել են, որ Սիրիայի հյուսիս-արևելքում իրավիճակի կայունության և անվտանգության կարող են հասնել միայն երկրի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքի հիման վրա:
  • Երկրները դատապարտել են օկուպացիայի տակ գտնվող Գոլանի բարձունքների կարգավիճակի վերաբերյալ ԱՄՆ-ի որոշումը՝ նշելով, որ դա հակասում է միջազգային իրավունքին ու սպառնում տարածաշրջանի խաղաղությանն ու անվտանգությանը:
  • Կողմերը հավատում են, որ Սիրիայի հակամարտությունը ռազմական լուծում չունի և կարող է լուծվել միայն քաղաքական ճանապարհով սիրիայի ժողովրդի կամքով ու ՄԱԿ-ի աջակցությամբ:
Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ