Պիկասսոն վախենում էր ժամանակից, իսկ իմ հույսը ժամանակի վրա է:
Երվանդ Քոչար

Ի՞նչ միջոցառումներ կանցկացվեն Ակսել Բակունցի ծննդյան 120-ամյակի առթիվ

am es
inc-mijocaroumner-kanckacven-aksel-bakounci-cnndyan-120-amyaki-artiv

Մեծանուն արձակագիր Ակսել Բակունցի ծննդյան 120-ամյակի առթիվ գրողի ծննդյան օրը՝ հունիսի 13-ին, Գորիսում տեղի կունենան մի շարք հանդիսություններ:

Միջոցառումների մեկնարկը կտրվի ժամը 11:00-ից՝ Գորիսի նախկին ծխական դպրոցի բակում, որտեղ սովորել է Ակսել Բակունցը: Կհնչեն ելույթներ, կհաջորդի Բակունցի հուշաքարի բացման հանդիսավոր արարողությունը, ապա՝ այցելություն Ակսել Բակունցի հուշարձան և ծաղկեդրում:

Ժամը 12:30-ից միջոցառումները կշարունակվեն Ակսել Բակունցի տուն-թանգարանում. Գուսան Աշոտի անվան մշակույթի կենտրոնը, Գորիսի պետական դրամատիկական թատրոնը և Գորիսի երաժշտական դպրոցները հանդես կգան թատերական բեմականացումներով, երաժշտական կատարումներով և ասմունքով: Թանգարանում կբացվի նաև Հ. Իգիթյանի անվան գեղագիտական կենտրոնի Գորիսի մասնաճյուղի սաների թեմատիկ նկարազարդումներով ստեղծագործությունների ցուցահանդեսը:

Ժամը 13:30-ին թանգարանի բակում կկազմակերպվի մատաղի արարողություն և հյուրասիրություն՝ ազգագրական երգի-պարի համույթների մասնակցությամբ: Ժամը 16:00-ից Մխիթար Սպարապետի անվան հրապարակում կմեկնարկի արվեստների փառատոնը: Ժամը 18:00-ին Գրիգոր Տաթևացու հրապարակում տեղի կունենա ժողովրդական երգերի համերգ:    

Հանդիսությունների ծրագիրը մշակվել է Գորիսի համայնքապետարանի, Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի մասնաճյուղ՝ Գորիսի Ա. Բակունցի տուն-թանգարանի և Գորիսում գործող մի շարք մշակութային հաստատությունների համագործակցությամբ:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ