Ի՞նչ պաստառ են պարզել Ադրբեջանցի զինվորականները

am
inc-pastar-en-parzel-adrbejanci-zinvorakannere

Ազգային ժողովի նախկին պատգամավոր Նաիրա Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, այն վերնագրելով՝ «Սրա մասին էի զգուշացնում...», Կարապետյանը տեղեկացնում է, թե ի՞նչ պաստառ են պարզել Ադրբեջանցի զինվորականները զորավարժությունների ժամանակ:  

  Նաիրա Կարապետյանը գրում է.

 «Ադրբեջանի զորավարժությունների երկրորդ օրը պաշտպանության նախարար Ջաքիր Հասանովը մասնակցել է հատուկ նշանակության ստորաբաժանումներից մեկի վարժանքներին։

Հիմա ի՞նչ, սիրելիներս, էլի կասեք, որ այս լուսանկարը փաստում է «խաղաղասեր» հարևանների կողմից ժողովուրդներին խաղաղությանը նախապատրաստելու ազնիվ մղումները։ Թե՞ մենակ մենք ենք «նախապատրաստվելու»։

Շարքերով հետևյալ տեքստն են գրել ` «Մեր հաջորդ կանգառը Շուշին է, սպասեք մեզ»։

Մեկնաբանությունները թողնում եմ ձեզ...»:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ